Վրաերթեր Երեւանում. տուժած 3 քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYԱպրիլի 7-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Երեւան քաղաքի Էրեբունի փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
***
Նույն օրը, ժամը 15.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 54/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Ավանի Խուդյակով փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



