Yerevan, 12.November.2025,
00
:
00
BREAKING


Պետք է հրաժարվել ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծման բոլոր փորձերից. ՀՀ արտգործնախարար

POLITICS

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլև կարող են նոր մարտահրավեր դառնալ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Ապրիլի 8-ին Նալբանդյանը մասնակցեց Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Նիստին ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ասաց.

«Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսևորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն հանգեցրին մարդկային կորուստների և ճգնաժամի խորացման, ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլև կարող են նոր մարտահրավեր դ առնալ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին, ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի դրույթներին, այլև` ԱՊՀ կանոնադրությանը, որում նույնպես ամրագրված է վեճերի և հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը:

Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ոչ բոլորն են ԱՊՀ-ում գործնականում կիսում այս մոտեցումը: Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տ ուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր:

Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին: Ակնհայտ է, որ այս ամենը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Մենք բազմիցս հրավիրել ենք միջազգային հանրության ուշադրությունը և կոչ ենք արել կանխել Բաքվի ռազմատենչ նկրտումները` նկատի ունենալով իրավիճակի հենց նման զարգացումը, որի ականատեսը եղանք այս օրերին:

Այսօր առավել հրամայական են դարձել ապագայում տեղի ունեցածի կրկնության բացառումը, խնդրի ռազմական լուծման վտանգավոր փորձերից հրաժարումը, հնարավոր լուծումներ գտնելուն ուղղված ջանքերը»։

Խոսելով ԱՊՀ հնարավոր բարեփոխումների և կազմակերպության արդյունավետության բարձրացման մասին՝ նախարար Նալբանդյանն ասաց.

«Ցանկալի է, որ ԱՊՀ-ում բոլորը հավասարապես գիտակցեն իրենց պատասխանատվությունը այս տարածքի՝ որպես համագործակցության և գործընկերության միջավայր պահպանման և կազմակերպության ապագայի գործում։ Այդ խնդրին կծառայեր նաև ԱՊՀ գործունեության կատարելագործումը: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել ԱՊՀ-ն: Բազմակողմ կառույցը գրավիչ է այն ժամանակ, երբ այն գործունակ է` հասկանալի փոխադարձ պարտավորություններով, հստակ առաջնահերթություններով և ոչ ուռճացված կառույցներով, որոնք չեն կրկնում ճյուղային համագործակցային մարմինն երի գործառույթները։

Մենք կարծում ենք, որ այս կամ այն ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված որոշումների ընդունումը նպատակահարմար է դիտարկել՝ հաշվի առնելով մասնակից պետությունների իրական հետաքրքրվածության աստիճանը: Ցանկանում եմ ընդգծել` իրական փոխգործակցության, այլ ոչ թե ձևական պատրաստակամության։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնակից պետություններից մեկը ստորագրում է ընդունվող փաստաթղթերի միայն 10 տոկոսը, դրանցից 90 տոկոսը` վերապահումներով։

Երբ այս կամ այն հարցում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում միայն որոշ մասնակից երկրների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ինտեգրացիոն և համագործակցության այլ միավորումների անդամներ, ԱՊՀ ձևաչափում որևէ հարցի ներառումը պետք է առավել մանրամասն քննության առնվի։ Միաժամանակ, տվյալ մոտեցումը չի կարող հանգեցնել համագործակցության սահմանափակման՝ նշված ոլորտներում արդեն իսկ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի շրջանակներում:

ԱՊՀ շրջանակներում նպատակահարմար է շարունակել աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ինվենտարիզացիայի ուղղությամբ, հստակ մեխանիզմներ սահմանել՝ ապահովելու հետևյալ սկզբունքների կիրառումը`
-քվոտային հաստիքների պարտադիր ռոտացիա,
-իրավաստեղծ գործունեության օպտիմալացում,
-փաստաթղթերի նախագծերի պատրաստման գործում ԱՊՀ կառույցների և մարմինների պատասխանատվության և հաշվետվողականության համապատասխան մակարդակի ապահովում,
-գործառույթների կրկնօրինակման բացառում:

Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ ԱՊՀ-ում Հայաստանը ունի դրական օրակարգ: Մենք անում ենք հնարավորը, որ կուտակված դրական փորձն օգտագործելով գործնական հունի մեջ դնենք և ապահովենք ԱՊՀ ադապտացումը ժամանակակից իրողություններին»։

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերի:

 

Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security System