Լավաշի փառատոնը՝ Խոր Վիրապում
CULTURE
Մեր տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին Խոր Վիրապում կանցկացվի ամենամյա Լավաշի փառատոնը, որի ընթացքում հմուտ հացթուխները կցուցադրեն լավաշի պատրաստման ընթացքը եւ կսովորեցնեն թխման ճիշտ կարգը: Փառատոնի ընթացքում հավաքված հյուրերը կհամտեսեն լավաշ եւ ավանդական հաց ու պանիր:
Փառատոնը կուղեկցվի ժողովրդական եւ էստրադային երգերով ու պարերով, ավանդական, ժողովրդական խաղեր կկազմակերպվեն: Break dance-ի պարային համարներով հանդես կգան նշանավոր խմբեր: Միաժամանակ կլինի նաեւ ժինգյալով հացի հյուրասիրություն, իսկ երեխաների համար կկազմակերպվեն հատուկ խաղեր:
Փառատոնի վերջում կազմակերպվելու է մոմավառություն:
Հիշեցնենք, որ Խոր Վիրապում նաեւ նախորդ տարի է անցկացվել Լավաշի փառատոն: 2013թ-ին նման փառատոն է անցկացվել նաեւ Գյումրիում: Նշենք, որ Լոռու մարզի Ախթալա համայնքում էլ ավանդական է դարձել ամեն տարի Խորովածի փառատոն կազմակերպելը: Այստեղ խորովածի փառատոնը սկսել են անցկացնել 2009-ից:
Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում էլ նախորդ տարի առաջին անգամ անցկացվեց Ժենգյալով հացի փառատոն, իսկ Հադրութի Տող գյուղում՝ գինու փառատոն: Մեկ այլ՝ Թթվի փառատոն է անցկացվել նույնպես Հադրութում:
2011-ից ավանդական դարձած Տոլմայի փառատոն է անցկացվում Սարդարապատում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































