Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Հիմնական խնդիրը բռնությունների վերսկսումը կանխելն է. Սերգեյ Լավրով

INTERNATIONAL NEWS

Հիմնական խնդիրը ներկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների վերսկսումը կանխելն է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել էՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նա խարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ նախագահ Ալիևի հետ հանդիպմանը ես քննարկել եմ երեք-չորս տարի առաջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայատարարությունների վերադառնալու անհրաժեշտությունը, հուսամ՝ դա կքննարկեմ նաև Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ բացի քաղաքական կարգավորման ջանքերից և համաձայնության փնտրտուքից, անհրաժեշտ է նաև կայունացնել իրավիճակը շփման գծում:

Նրա խոսքով՝ միջադեպերի արդյունքում երկու կողմում կան գերևարվածներ, կա զոհերի մարմինների փոխանակման անհրաժեշտություն: «Կա նաև դիպուկահարներին շփման գծից հեռացնելու միտքը: Վտանգավոր է, երբ մարդիկ ժամերով իրար նայում են զենքի նշանացույցի միջով, վտանգավոր են նույնիսկ րոպեները. ոմանք կարող են տիրապետումը կորցնել: Այս միտքը դեռ շուտվանից կար»,- նշել է Լավրովը:

Նա նաև շեշտել է, որ այս հարցի առնչությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներիՙ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ մշակել են կոնկրետ քայլեր: «Նույնիսկ փաստաթուղթ կա, որը դեռ հավանության չի արժանացել, սակայն աշխատանքը դրա շուրջ շարունակվում է: Ես հավատում եմ, որ ներկա իրավիճակը կխթանի բոլորիս այս միջոցներին հավանություն տալու և հնարավորինս արագ կյանքի կոչելու»,- ասել է Լավրովը: Նա այդ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահի հետ, ով հավանություն է տվել առաջարկներին, սակայն ո չ թե ստատուս-քվոն երկարաձգելու, այլ իրավիճակը կայունացնելու և քաղաքական գործընթացի համար շրջանակ ստեղծելու նպատակով:

Լավրովը հիշեցրել է, որ նախագահներ Պուտինը և Մեդվեդևը տարբեր ժամանակներում մի շարք գաղափարներ են առաջարկել, թե ինչպես է հնարավոր լուծել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ «ազատելով Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները և միաժամանակ լուծելով նրա կարգավիճակի հարցը»: «Ես մանրամասների մեջ չեմ մտնի, սակայն դրանցից մի քանիսը դեռ բանակցային սեղանին են: Երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք այս հարցերը և կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը :

Լավրովը նաև նկարագրել է նախորդող օրերի մի շարք իրադարձություններՙ մասնավորապես հիշեցնելով նախագահ Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով. մենք միջնորդել ենք այս գործընթացում: Հրադադարը հիմնականում պահպանվում է, մենք հետևում ենք իրավիճակին: Ամենակարևորն այն է, որ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- նշել է Սերգեյ Լա վրովը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում բանակցություններից հետո Մոսկվայում հանդիպում է ունենալու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով Ռուսաստանի մայրաքաղաք է այցելելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու:  

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards