Հայաստանի կողմից ԼՂ անկախության չճանաչումը փոխզիջում է. ՀՀ Նախագահ
POLITICSՀայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելը փոխզիջում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutche Welle -ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա մեր կողմից փոխզիջո ւմ է: Եթե այսօր Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մենք հրաժարվում ենք հակամարտության կարգավորման հարցով նստել բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է տարվեն բանակցությունները: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ կերպով չբարդացնենք իրադրությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցիշրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ ՆախագահՅոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերինախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում նախագահըպատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ-ինանդամակցության < i>և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի:



