Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Կրակի դադարեցման համաձայնությունը պատահական չէր. ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց. Սերժ Սարգսյան

SOCIETY

Հայկական կողմն արել է հնարավոր ամեն բան` կանխելու արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutche Welle լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբ եջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն` ավելացնելով ռազմական հռետորաբանությունը: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հե տաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը»,- նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը պատահական չի համարում վերջին բախումից հետո կարճ ժամանակում կրակի դադարեցման շուրջ համաձայնության հաստատումը: «Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ևառավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավորքաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 36 կորուստ ունի, 21 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025