Ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook-ի միջոցով. The New York Times
SOCIETYԱհաբեկիչները կարող են զենք գնել՝ օգտվելով Facebook սոցիալական ցանցի առցանց-խանութներից: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին այս մասին գրել Է The New York Times (NYT)-ը: «Այստեղ կարելի գտնել ցանկացած սպառազինություն՝ ատրճանակներից եւ նռնակներից մինչեւ ծանր գնդացիրներ եւ կառավարվող հրթիռներ»,- նշված Է հոդվա ծում:
Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, այն զենքին, որն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները մատակարարում Էին Մերձավոր Արեւելքի երկրներին: Ինչպե գրում Է թերթը, այդպիսի առցանց-խանութներ հայտնվում են, առաջին հերթին, այն տարածաշրջաններում, որտեղ առավել ուժեղ են «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբերի դիրքերը, եւ խախտում են Facebook-ի կողմից այս տարվա հունվարից սահմանված՝ զենքի մասնավոր վաճառքի արգելքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



