ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով
SOCIETYՀայաստանն առաջարկել է Ռուսաստանին, որպեսզի վերջինիս քաղաքացիները մեր երկիր կարողանան այցելել ՌԴ ներքին օգտագործման անձնագրով: Այդ մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
«Քննարկել ենք մի թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ ՌԴ քաղաքացիների Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մեդվեդևը:
ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ ռուսական կողմը պատրաստ է իրականացնել այդ նախաձեռնությունը:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



