Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՀԿ-ն պետք է ԼՂՀ-ն վերստին ներգրավի բանակցություններում. Ֆրանսիայի խորհրդարանականներ

INTERNATIONAL NEWS

 Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի էջերում  Լեռնային ղարաբաղի հակամարտության հարցով համատեղ հայտարարությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասվում է.

«Արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է։ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից, փորձեց ուժով ետ վերցնել իր նախկին գաղութը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը ժամանակավորապես ավարտվեց խախուտ հրադադարով։ Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին, պետք է փաստել, որ այդ հարձակումը ոչնչին և ոչ ոքին օգուտ չբերեց, քանի որ ուժային  հարաբերակցությունÕ ¨ և ճակատային գիծը մնում են անփոփոխ։

Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ կյանքի գնով վճարեց բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համար․ միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխաները, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիներ:

Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց. մի միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ու շարժվում է դեպի ապագա:

Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են: Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է իշխանության գլուխ կանգնած ընտանիքը: «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակից ների ուշադրությունը շեղելու համար։

Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենի մասին, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառ ավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում.

Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։

Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերգտնի իր տեղը բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա իսկ բացակայության պայմաններում, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է: Ավելին, պատասխանատվության ոգին և հաշտության ցանկությունը, որոնք 1994 թվականին զինադադար ստորագրած Լեռնային Ղարաբաղին մղեցին համաձայնել Հայաստանի կողմից ներկայացված լինելուն, ակներևաբար չհանդարտեցրին Ադրբեջանին։ Այնպես որ, վերադառնանք ուղիղ երկխոսությանը, քանի որ ա յս տարվա ապրիլին 5-ին միմիայն Բաքվի և Ստեփանակերտի միջև կնքված զինադադարը ցույց տվեց, որ դա հնարավոր է։

Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցներ․ միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու համար։ Այդժամ հնարավոր կդառնա քաղաքական և իրավական պատժամիջոցների կիրառումը պատերազմ հր ահրողների դեմ, ինչպես պատահեց աշխարհի շատ ու շատ տարածաշրջանային հակամարտությունների դեպքում»։

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards