ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
SOCIETYՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:
ՌԴ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Դմիտրի Մեդվեդևին ներկայացրեց Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև մանրամասներ հուշահամալիրի կառուցման մասին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



