Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին հայտարարել է, որ չի ճանաչում իր դատավարությունը
INTERNATIONAL NEWSԿահիրեի քրեական դատարանը հուլիսի 27-ին եգիպտացի դատավորներին վիրավորելու գործով հերթական նիստն է անցկացրել, որի ընթացքում Եգիպտոսի նախկին նախագահ, ամբաստանյալ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ չի ճանաչում իր դեմ դատավարությունը։
«Ես ուզում եմ հայտարարել, որ չեմ ճանաչում այս դատավարությունը, թեեւ հարգում են արդարադատությունը։ Ես նաեւ հայտարարում եմ, որ ես հեղափոխական եմ եւ մերժում եմ հեղաշրջումը»,- հասցրել է բացականչել Մուրսին, նախքան դատավորը կանջատեր նրա միկրոֆոնը։
Այս գործով Մուրսիից բացի անցնում են նաեւ «Մուսուլման եղբայրներ» խմբավորման 24 անդամ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



