Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզում տարածաշրջանային լաբորատորիա է բացվել

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը,  ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ  Լանսբ Բրուքսը,  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտոնատար այլ անձինք Իջևանում մասնակցեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի « Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հայաստանի Հանրապետությունը բնակչության առողջության պահպանումը համարելով գերակա խնդիր` շարունակաբար  և հետևողականորեն զարգացնում է հանրային առողջապահական կարողությունները: Այսօր աշխարհի մեծաթիվ երկրների համար  օրակարգային են էկոլոգիական ռիսկերը, արտակարգ իրավիճակները, վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ և նորահայտ վարակիչ հիվանդությունները, համաճարակաբանության երկրամասային տեղաշարժերը և այլ գործոններ»,-բացման մասնակիցներին ասաց Արմեն Մուրադյանը` այս համատեքստում կարևորելով   լաբորատոր համակարգի  դերը,  միջազգային ժամանակակից մոտեցումներին համահունչ դրա զարգացման միտումները:

«Ես վստահ եմ, որ  նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիան, հարմարավետ պայմաններն  աշխատանքային նոր լիցք ու ոգևորություն կհաղորդեն կենտրոնի մասնագետներին»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` բոլորի անունից  շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությանը  արդյունավետ համագործակցության համար:

Դեսպան Ռիչարդ Մ. Միլսը նշելով, որ այս ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է` շեշտեց, որ Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ-ի) կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինն է։

«Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»,-ընդգծեց դեսպանը:

Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Ռիչարդ Մ. Միլսը նշեց, որ կրակի դադարումը բոլորի կողմից ջերմությամբ է ընդունվել։ Իսկ տարածաշրջանային այս կենտրոնի բացումը կարևոր է որպես երկու բարեկամ երկրի համագործակցություն։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի գնահատմամբ` լաբորատորիայի բացումը կարևոր է նաև հանրային առողջապահական տեսանկյունից: Նրա խոսքով` նորակառույց այս կենտրոնը այսուհետև հնարավորություն կընձեռի հատկապես հատուկ վտանգավոր վարակներն ավելի արագ հետազոտել` ավելի բարձր որակով, ինչպես նաև ուղիղ կապ հաստատել կենտրոնական ռեֆերենս լաբորատորիայի հետ: Արտավազդ Վանյանը կարևորեց նաև ծրագրի շրջանակում իրականացված մանագետների վերապատրաստման գործընթացը, որը շարունակական է լինելու:

«Կարևոր է նաև, որ ներդրվում է հիվանդությունների էլեկտրոնային ինտեգրացված համակարգ, որը թույլ է տալիս սերտ աշխատանքներ իրականացնել այլ գերատեսչությունների հետ` արագ արձագանքելով յուրաքանչյուր հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությանը»,-մանրամասնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:

Նշենք, որ ԿՈՆՀԾ  ծրագրի շրջանակում այժմ ավարտում են Գյումրիում նմանատիպ տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները, իսկ 2017 թ. կավարտի ևս երեք կենտրոնի կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris