Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


10 ֆիլմ, որ ցանկացած աղջիկ պետք է դիտի

LIFE

Ամառային արձակուրդներ և հանգիստ, շատ ազատ ժամանակ: Ինչով զբաղվելու հարցը շատերը լուծում են ֆիլմ դիտելով: Այս 10 ֆիլմերի ցուցակը նախատեսված է հատուկ կանանց համար:

1. «Նախաճաշ Տիֆանիի մոտ»

Արդեն դասական դարձած այս ֆիլմը պատմում է մի խաբեբա աղջկա, կանացի խորամանկության և իսկական սիրո մասին: Անկրկնելի Օդրի Հեփբերնը, ում նայելն արդեն մեծ հաճույք է, այս ֆիլմն ավելի գրավիչ է դարձնում: Թեթև ու բարի մելոդրաման անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ. բացի այդ մտածելու տեղիք կտա, քանի որ ֆիլմում իրեն օգտակար խորհուրդ կգտնի ցանկացած կին:

2. «Ջիա»

Սա հայտնի մոդելի ինքնատիպ ֆիլմ է՝ հիմնված իրական դեպքերի վրա: Համաշխարհային հռչակ ձեռք բերելով' Ջիան չկարողացավ հաղթահարել բոլոր գայթակղությունները, որ հանդիպեցին իր ճանապարհին: Բայց իր կարճատև կյանքի ընթացքում այս կինն իսկական կուռք դարձավ: Նրա պատմությունը ցանկացած կնոջ համար դաս է: Իսկ հիասքանչ Անջելինա Ջոլին Ջիա Կարանջիի դերում ֆիլմի գլխավոր առավելություններից է:

3. «Ֆրիդա»

Բավականին ծանր, բայց անսահման գեղեցիկ ֆիլմ ուժեղ և տաղանդավոր Ֆրիդայի մասին, ում հիանալի խաղացել է Սալմա Հայեքը: Ծանր հիվանդություն, երեխայի կորուստ, մեծ արվեստ և խենթ ու կործանող սեր. այս ամենը մի կնոջ կյանք է: Պատմություն, որ ամեն մեկը պետք է իմանա: Ֆիլմը շատ բաց տեսարաններ ու կադրեր ունի, որտեղ տեղ են գտել Ֆրիդա Կալոյի աշխատանքները:

4. «Կասաբլանկա»

1942 թվականին նկարահանված այս ֆիլմը չի կորցնում իր արդիականությունը մինչև այսօր: Սիրո և դժվար ընտրության մասին այս գեղեցիկ պատմությունը պատմում է Կասաբլանկայում խաղատան տիրոջ և իր սիրած էակի մասին, որը խնդրում է իր սիրելիին գողանալ փաստաթղթեր իր ամուսնու՝ Վիկտորի համար: Սա, թերևս, կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենասրտառուչ մելոդրաման է:

5. «Սեր և աղավնիներ»

Սա մի ֆիլմ է, որ ծանոթ է գրեթե բոլորին: Եվ առանձին գովասանքի կարիք չունի: Բասյա Կուզյակին, Ռաիսա Զախարովնա, Նադյա, երեխաներ և աղավնիներ. իսկական կյանքն ինչպես որ է: Կենսախինդ ու հիանալի ֆիլմը կարող է պատասխաններ տալ բազմաթիվ հարցերի:

6. «Մթության մեջ պարողը»

Բավականին անսովոր ֆիլմ, որի գլխավոր դերը կատարել է հանրահայտ երգչուհի Բյորքը: Ցնցող ու ողբերգական այս ֆիլմը պատմում է գրեթե կույր չեխ գաղթական կնոջ մասին, որն ապրում է հանուն իր երեխայի: Բյորքի կատարմամբ հիանալի երգերը ֆիլմը վերածում են կինոարվեստի իսկական գլուխգործոցի:

7. «Դաշնամուր»

Կրկին երաժշտությամբ լի այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսին: 6 տարեկանից համր Ադան, որի ձայնին փոխարինելու է գալիս դաշնամուրը, հայտնվում է բարդ իրավիճակում՝ գալով աշխարհի մյուս ծայրում գտնվող ամուսնու մոտ: Գրավիչ ու դինամիկ այս ֆիլմը պետք է տեսնի յուրաքանչյուր կին:

8. «Մաքուր բանականության հավերժական փայլը»

Ջիմ Քերիի դերակատարմամբ այս ֆիլմը գրավել է միլիոնավոր աղջիկների սրտերը: Մի սարք, որ կարող է ջնջել հիշողությունը, բայց անկարող է ջնջել իսկական սերը: Այս ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ մելոդրամաներից մեկը:

9. «Բրիջիտ Ջոնսի օրագիրը»

Ուրախ, թեթև, կենսախինդ, մի փոքր տխուր. ահա թե ինչպես կարելի է բնութագրել այս ֆիլմը, որ ժամանակակից կանանց համար ուղեցույց է դարձել: Իսկ Ռենե Զելվեգերի խաղը պարզապես հիանալի է:

10. «Ընթերցողը»

Հետաքրքիր, հիշվող ու ողբերգական մելոդրամա: Միխաիլ Բերգը հիշում է իր կյանքի տարբեր դրվագներ կապված մի կնոջ՝ նացիստուհի Հաննայի հետ: Սեր և դավաճանություն, երջանկություն և արցունքներ, պատերազմի տարիների դաժանություններ և մարդկային պարզ զգացմունքներ: Յուրաքանչյուր մարդ պետք է դիտի այս ֆիլմը:

Աղբյուրը՝ Slaq.am

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board