Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանության ներկայացուցիչների մեծ մասն այդպես էլ ճիշտ չգնահատեց վերջին օրերի հասարակական աննախադեպ միասնականությունը.«168 ժամ»

SOCIETY

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին կրակի դադարեցման համաձայնագիրը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ։ Մինչ այդ հայտարարությունից հետո բոլորը փորձում էին այդ տեղեկությունը որևէ կերպ համադրել նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու օր առաջ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարության հետ, որ՝ «Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանո՞ւմ է ղարաբաղցիներին, թե՞ ոչ», մի քանի ժամ անց Սեյրան Օհանյանը նույն հայտարարությունը կրկնեց Ազգային ժողովում։ Ոչ միայն ուղղակի կրկնեց, այլև ավելացրեց բառացիորեն հետևյալը– «Մեր համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև պայմանավորվածության շրջանակներում, երևի թե բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք»։ Դրանից առաջ էլ Աժ հանրապետական պատգամավորներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կրակի դադարեցման համաձայնություն կայացվել առանց Լեռնային Ղարաբաղի՝ ասում է՝ ում կանչել էին Մոսկվա բանակցելու, նա էլ գնացել է։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են առաջին հերթին, բացառապես ու ամբողջությամբ, ԼՂ պաշտպանության բանակի, հայ զինվորների շնորհիվ։ Ու դրա ամենամեծ արդյունքը, քաղաքական ձեռքբերումը պետք է լիներ, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, այն, որ Ադրբեջանը սկսեր ուղիղ խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղը վերադառնար բանակցային գործընթաց։ Մինչդեռ ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցածը նշանակում է՝ լռեցնել Լեռնային Ղարաբաղին։ Ավելին, եթե հնարավորինս կարճ ժամանակում պաշտոնապես չհայտարարվի, որ Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի միջև ձեռք բերվածն ընդամենը բանավոր, իրավիճակային պայմանավորվածություն է, և, որ հրադադարի պահպանման միակ օրինական փաստաթուղթը 1994 թվականին կնքված պայմանագիրն է՝ Լեռնային Ղարաբաղի ստորագրությամբ, ապա դա կնշանակի, որ հայկական կողմը՝ առաջնագծում արձանագրելով հաղթանակ, պարտվել է դիվանագիտական դաշտում։ Պարտվել է Ռուսաստանի «միջնորդությամբ»։ Ղարաբաղում մարտական գործողությունների հարաբերական դադարից հետո Հայաստանում շատ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում։

Առանձին պետական կառույցներ ու առանձին պաշտոնյաներ արտակարգ ռեժիմում աշխատում են առավել քան բարեխղճորեն, մինչդեռ որոշ ինստիտուտներ ու պաշտոնյաներ, մեղմ ասած, հայտնվել են ոչ ադեկվատ վիճակում։ Ազգային ժողովը վերածվել է «Պիոներ կանչի» խմբագրության։ Կարծես դա ոչ թե օրենսդիր մարմին է, որն այս օրերին պետք է դառնար հիմնավորված, հաշվարկված մտքերի փոխանակման, ուղերձների հղման հարթակ, այլ ճոռոմ հայրենասիրական թեմաներով շարադրությունների մրցույթի ակումբ։ Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է հեռախոսային կետի, որը միայն տեղեկատվություն է հաղորդում արտգործնախարարի հեռախոսազրույցների մասին, այն դեպքում, երբ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ընդունում է Պաշտպանության նախարարի տեղակալը։ Երևում է՝ իշխանության ներկայացուցիչների մեծ մասն այդպես էլ ճիշտ չգնահատեց վերջին օրերի հասարակական աննախադեպ միասնականությունը, չկարողացավ հաշվարկել, որ այդ միասնականությունը նաև լեգիտիմ իրավունք է՝ արտաքին քաղաքական համարձակ որոշումներ կայացնելու, անցած տարիներին թույլ տված ապաշնորհության հետևանքները վերացնելու համար։ Պաշտոնյաների փոքր մասը կարծես հասկացավ, բայց ավելի մեծ մասը չհասկացավ, որ Հայաստանի միակ ու ամենառազմավարական դաշնակիցը Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացին է, որն ունակ է դիմակայելու իրական հակառակորդին «թղթային դաշնակցի» մատակարարած անգամ ամենածանր սպառազինության հարվածներին։ Ու այդ ամենամեծ՝ այդպես էլ չհասկացած կամ հասկանալու իրավունք չստացած մասը չգիտակցեց, որ համարձակությունը ոչ թե տարբեր ամբիոններից Ալիևի «ականջը կտրելն» է, այլ հայտարարելը, որ Հայաստանի Հանրապետությունն ունի պետական շահեր, որոնք բարձր են բոլորից ու ամեն ինչից, անգամ՝ ռազմավարական դաշնակիցների շահերից ու նպատակներից»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris