Անհավանական անակնկալ․ մեկ երեխայի սպասող կինը միանգամից 5 աղջնակի է լույս աշխարհ բերել
LIFEԱյս պատմությունը թեեւ ապրիլմեկյան կատակ կարող է հիշեցնել, սակայն բացարձակ իրականություն է։ Սակայն այն իմանալուց հետո գլխավոր «հերոսուհի» Մանիտա Սինգխին սկզբում հենց այդպես էլ թվացել է՝ կատակում են։ Մանիտան հղի էր, բժիշկներն էլ ասել էին, որ առողջ փոքրիկ է ունենալու՝ մեկը․․․ իսկ ահա լույս աշխարհ եկավ ոչ թե մեկը կամ երկուսը, այլ միանգամից հինգը։
25-ամյա հնդկուհին ու նրա ծննդաբերությունն ընդունող բժիշկները պարզապես շոկի մեջ էին։ Նախքան ծննդաբերելն աղջիկը բժշկի չէր գնացել, իսկ ծննդաբերելուց առաջ արված հետազոտությունները ցույց էին տվել, որ նա մի երեխա է ունենալու։ Աղջիկները ժամանակից չափազանց շուտ են ծնվել՝ հղիության 26-րդ շաբաթում։ Նրանք այժմ ինկուբատորներում են, քանի որ յուրաքանչյուրը 1,3 կգ է կշռում։ Մանիտայի առաջին երեխան ծնվել է 2 տարի առաջ։
Տղա էր, ով սակայն մահացավ ծնվելուց հետո։ Միանգամից 5 երեխայի ծնունդը նրանք անվանում են Աստծու նվեր։ Բժիշկներն ասում են, որ այս դեպքը բացառիկ է, քանի որ բնական ճանապարհով, առանց ԷԿՕ-ի հղիացած կանանց՝ հնգյակ ունենալը պատահում է 60 միլիոնը մեկ անգամ։
Պատրաստեց Past.am-ը:



