Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպություններն Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանում

INTERNATIONAL NEWS

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպություններն ապրիլի 5-ին Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են հանձնել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էյսինկին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության մեջ նշված է. «Հայկական կազմակերպ ությունների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ «Քրիստոնեա-Ժողովրդական միավորում» կուսակցությունից, Վան Ռոնը՝ «Հանուն ազատության» կուսակցությունից, Շյորդսման՝ «Ժողովրդավարներ-66» կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, որը բոլորովին վերջերս գտնվել է Լեռնային Ղարաբաղում։

Հայկական պատվիրակության կազմում էին Նիդերլանդների Հայկական կազմակերպության անվան տակ հանդես եկող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացված պահանջագրի մեջ խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից բռնության կիրառումը և արտահայտվում է ծանր մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռազմական բռնություններին համընթաց տեղի են ունենում անմարդկային խոշտանգումներ նաև մանուկների և տարեցների նկատմամբ։ Այս առնչությամբ ցուցադրվեց մի լուսանկար՝ Տավուշ գյուղում տարեց մարդկանց հանդեպ կատարված զարհուրելի արարքներից։

Պատվիրակությունը խորհրդարանի անդամներին խնդրեց, որպեսզի նրանք բռնության կիրառումը ծանր բնորոշումներով դատապարտեն, ինչպես նաև արտգործնախարարին հանձնարարեն նույնը անելու։ Օգտվելով հանգամանքից, որ Նիդերլանդները նախագահում են Եվրամիությունում, ցանկալի է, որ արտգործնախարարը հանդես գա Եվրամիության Արտգործնախարարների խորհրդում՝ պահանջով, որ նրանք նույնպես պատշաճ գնահատական տան այս երևույթին։ Միաժամանակ, Նիդերլանդների կառավարությանը խնդրվում է աշխուժորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, այնպես ինչպես դա անում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի նախաձեռնությունները սակայն մինչև օրս Ադրբեջանի կողմից անընդհատ մերժվում են։

Պահանջագրի հանձնման ժամանակ պատվիրակությունը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի շարք կարևոր կետերի վրա, որոնք հաճախ մոռացվում են։ Օրինակ այն, որ ի՞նչ տարածքների գրավման մասին կարող է խոսք լինել, երբ հայ ժողովուրդն այնտեղ արդեն հազարամյակներ է, որ ապրում է։ Մյուսը հակամարտության սկզբնաղբյուրի մասին, որ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հռչակել է միանգամայն օրինական ճանապարհով՝ Խորհրդային Միության, այն ժամանակ դեռ ուժի մեջ գտնվող սահմանադրության հիման վրա, իրեն օրենքով և առանց բռնության անջատելով Ադրբեջանից այն պահին, երբ վերջնս իր հերթին Խորհրդային Միությունից անկախացավ։ Եվ սակայն Ադրբեջանն այս օրինական քայլին հակադարձեց բռնության աննախընթաց կիրառությամբ։ Մեկ այլ ուշադրության արժանի կետ է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է, որն արմատական վարձկաններ է զինվորագրում։

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները կառավարությունից պահանջում են աշխուժորեն և ուշադիր հանդես գալ՝ ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու թուրք-ազերիական քաղաքականության, որը լայն կիրառություն ունի նաև Նիդերլանդներում։

Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո շարունակվեցին երկկողմանի զրույցները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր վիճակի վերաբերյալ և կատարվեց մտքերի փոխանակություն հիմնախնդրի պատճառների և լուծման հնարավորությունների վերաբերյալ»։

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards