Զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին օգնելը մեր սուրբ պարտականությունն է. ՀՀ վարչապետ
POLITICSԱրցախում Ադրբեջանի սանձազերծած բախումն աննախադեպ էր, ու այն եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդն՝ ի դեմս Սփյուռքի, Արցախի եւ Մայր հայրենիքի, միասնական է: Դա վառ ապացույց էր նաեւ Ադրբեջանի համար: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին: «Սահմանին կանգնած զինվորներին, զոհված զինծառայող ների ընտանիքներին եւ վիրավոր զինծառայողներին աջակցելու համար կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կոորդինացնում է Լեռնային Ղարաբաղ եւ զոհված զինծառայողների ընտանիքներին ուղղորդվող օգնությունը: Բացի այդ, չեմ կարծում, որ կլինի որեւիցե մի հայ, անկախ նրանից՝ Հայաստանում է ապրում, թե Սփյուռքում, ով իր հերթին չի ցանկանա նման ընտանիքներին աջակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:
Անդրադառնալով զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների ունեցած վարկերը սառեցնելու պատգամավորի առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ այդ հարցը պետք է քննարկվի: «Դա պետք է քննարկվենք, վերլուծենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ մեզ պատիվ չի բերի այս պատասխանատու ամբիոնից նման հարցերի հնչեցումն անհետեւանք թողնելը: Այն, որ պետք է օգնենք, դա փաստ է: Դա մեր բոլորի սուրբ պարտականությունն է»,-եզրափակեց վարչապետը:



