Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ հանձնաժողովի նախագահը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը ամենաարդյունավետն է համարում

SOCIETY

Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման հունի մեջ տեսնել ցանկացող պետությունների առաքելությունը պետք է լինի Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնելը: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի` Հայաստանում կատարած հայտարարությանը, թե Ադրբեջանն առաջարկում է Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմն ընդլայնել: «Մինսկի խմբի անդամ երկրները 11-ն են, բայց դա չի նշանակում, որ 11-ն էլ իրավունք ու լիազորություն կունենան հակամարտության հարցով զբաղվել ավելի արդյունավետ, քան Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Տարբեր ժամանակներում եղել են առաջարկներ թե՚ Եվրամիության եիկրների, թե այլ պետությունների կողմից՝ իրենց քաղաքական ծառությունները մատուցել հակամարտության կարգավորման գործում: Դա, իհարկե, ողջունելի է, բայց այն հանգամանքը, որ պետությունները աջակցում են Մինսկի խմբի քայլերին, արդեն բավարար երաշխիք է, որ 20 տ արի անընդհատ խնդիրը մնա խաղաղ կարգավորման հունի մեջ: Այդ երկրները պետք է Ադրբեջանին բերեն մի դաշտ, որտեղ հնարավոր կլինի խոսել բանակցային հարցերից և թույլ չտան նրան յուրաքանչյուր անգամ ձախողել ձեռքբերումները կամ ձևախեղել բանակցային գործընթացը»,- շեշտեց Արտակ Զաքարյանը:

Պատասխանելով հարցին, որ չնայած Ադրբեջանի ապակառուցողական գործունեությանը` ԵԱՀԿ գործող նախագահը եկավ ու Հայաստանում ներկայացրեց նրանց առաջարկը` Արտակ Զաքարյանը նկատեց, որ անկախ հնչեցվող առաջարկություններից` հակամարտության կարգավորման տրամաբանությունը չի փոխվել: «Այս փուլում հակամարտության կարգավորման տրամաբանության փոփոխություն չի կարող լինել, քանի որ այն ամբողջությամբ հենված է միջազգային սկզբունքի վրա, ամբողջությամբ արտահայտում է միջազգային նորմերի ողջ գաղափարականությունը, ունի բավարար դետալացված միջավայր, այսինքն` ապահովում է բոլոր հնարավոր խնդիրների քննարկումը: Մինսկի խմբի ձևաչափը, եռանախագահությունը շարունակում է մնալ ամենարդյունավետ տարբերակը»,- ավելացրեց պատգամավորը:

Նա հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես հակամարտության երեք կողմերից մեկն, ունի իր հստակ մտեցումը` ապահովել ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումը: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության: Բայց շատ հարցեր կան, որոնք պետք է լուծում ստանան Ստեփանակերտում, և վերջնական լուծումների մասին խոսել՝ նշանակում է ունենալ Ստեփանակերտի համաձայնությունը: Համանախագահները, պատահական չէ, որ այցելում են Արցախ, գործընթացի մասին շատ հարցեր քննարկում Արցախի իշխանությունների հետ»,-հավելեց Արտակ Զաքարյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արատքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին ՀՀ արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ  ադրբեջանական կողմն իրեն առաջարկ էր ներկայացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների թիվն ընդլայնելու մասին: Դաչիչն, ընդգծելով, որ առաջարկը նոր չէ, և որ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծանոթ է դրան, նշեց, որ այս հարցի շուրջ անհրաժեշտ է բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունը: ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է նաև, որ այդ հարցում դեռևս կոնսենսունս չի տեսնում:

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients