Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Հարևան Ադրբեջանը մոռացել է, որ զինադադար էր աղերսում. Հերմինե Նաղդալյան

INTERNATIONAL NEWS

Ստել, նենգափոխել փաստերը, խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում և կազմակերպություններում. սա Ադրբեջանի մշտական ու սովորական դարձած վարվելակերպն է: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդակյանը` անդրադառնալով օրերս ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հայտարարությանը «գրավյալ տարածքներն ազատագրելու» վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակից:

«Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական քաղաքական, խորհրդարանական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների և ղեկավարների խոսքը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ բացարձակ հակառակն է, կամ, ինչպես ասում են՝ «с точностью до наоборот» : Ստել, նենգափոխել փաստերը, խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում և կազմակերպություններում. սա Ադրբեջանի մշտական ու սովորական դարձած վարվելակերպն է: Մեծախոսությունն էլ առավել քան բնորոշ է հարևան երկրին՝ մոռացել են, որ զինադադար էին աղերսում , մոռացել են այս տարիների ընթացքում իրենց բազմաթիվ սադրանքները, որոնց բազմիցս գերազանցող պատժողական պատասխաններ է տվել հայոց բանակը: Հիմա էլ ՝ սարը երկնեց, ի՞նչ ծնեց: Երեք-չորս օրերի ընթացքում, հսկայական մարդկային զոհեր տալով, թե հայկական և թե ադրբեջանական կողմից, բազմաթիվ երիտասարդների կյանքի գնով հույս ունեին, թե կարողանալու են գոնե մի երկու տեղ, մի երկու մետր առա՞ջ գնալ: Այդ էլ «երազանք» մնաց: Ախր ինչո՞ւ եք սկսում, չէ՞ որ դուք էլ գիտեք, որ դուք միայն գիշերը քնած սպային կացնահարող, միայն ծերունիների նկատմամբ վայրագությունն եր անող, միայն ծանր տեխնիկաներով դպրոց գնացող երեխաներ հրետակոծող, սպանող եք: Անեք ու բարդեք դիմացինի վրա:

Այդ ամենը վաղուց արդեն ոչ մի տրամաբանության չի դիմանում: Աշխարհի աչքի առաջ CNN-ի մեկնաբանը ընդամենը մեկ տրամաբանական հարցով ամեն բան հստակեցրեց. «Ղարաբաղը 20 տարի խաղաղ, ինքնուրույն կյանքով է ապրում, իրենց ինչի՞ն էր դա պետք»:

Քանի որ հոդաբաշխ պատասխան չի էլ կարող լինել , ժամանակն է հին ոգով նոր ստեր շարադրելու, ինչին եռանդուն կերպով նորից լծվել է հարևան պետությունն  իր գործիչներով՝ ի դեմս Սամեդ Սեիդովի: Եվս մեկ անգամ միջազգային հանրության աչքերին թոզ փչելով՝ իրենց «դեմոկրատ» նախագահի, քաղբանտարկյալների ազատման, քաղաքացիական հասարակության գործունեության համար խոչընդոտների «վերացման» և այլնի մասին՝ այս ստի հետ մեկտեղ մատուցելով նաև՝«միակողմանի կարգով», «անսալով միջազգային հանրության՝ կրակը դադարեցնելու հորդորներին» և այլ կեղծ քարոզչությունը:

Իրականությունը, սակայն, այն է, որ այսօր որևէ մեկին խաբել հնարավոր չէ, աշխարհը շատ լավ հասկանում է և կարողանում մեկնաբանել , թե ինչ է կատարվել իրականության մեջ՝ ով է նախահարձակը, ով՝ իրական ագրեսորը, ով է անվերջ տվայտանքների մեջ և խնդիր ունի անընդհատ հայատյացություն ու քսենոֆոբիա սերմանելու , և ով՝ անվերջ սպառազինվելով իր՝ թե՛ հռտեորաբանությամբ և թե՛ գործողություններով ահաբեկչություն իրականացնում: Համաշխարհային ԶԼՄ-ները հայտարարությունից անմիջապես հետո աշխարհով մեկ ցուցադրեցին շարունակվող հրետակոծությունները, կիրառվող ծանր տեխնիկ աները, ու ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ամենաբարձր մակարդակով բոլորով իրար հետ ստախոս են: Որևէ մեկին այսօր չես կարող մոլորեցնել նաև քաղբանտարկյալների ազատագրման մասին լուրերով: Տեղեկացնեմ, որ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի այդ քայլից հետո ԵԽԽՎ-ի լայն շրջանակներում լուրջ դժգոհություն է առաջացել՝ որակելով այն որպես ևս մեկ անգամ թոզ փչելու կամ խաբելու քաղաքականություն, քանզի Ադրբեջանի քաղհասարակության խոշորագույն գործիչները, մարդու իրավունքների պաշտպանները, քաղբանտարկյալները՝ այդ թվում՝ Խաջիդա Իսմաիլովան, Իլգար Մամեդովը և այլք, դեռևս շարունակում են բանտարկված մնալ և նույն ճնշումների ենթարկվել:  Այնպես որ, սա ադրբեջանական ոգով հերթական ապատեղեկատվություն է և ստերի ևս մի շարան»,- ասվում է Հերմինե Նաղդալյանի հայտարարության մեջ: 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards