ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությանը
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հայկական կողմի արձակած կրակոցների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը»,- ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



