Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


Վահե Ղուկասյանի անդրադարձը

SOCIETY

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին միջազգային եւ տարածաշրջանային մամուլում տեղ գտած հրապարակումներին: Ահա, թե ինչ է նա գրել իր հոդվածում.

«Առաջինը միջազգային լրատվամիջոցներին ռազմական գործողությունների սկսման մասին տեղեկացրեց Associated Press-ը: Դրանից հետո արձագանքեցին ABC News-ը եւ The Washington Post-ը: Վերջինս, վկայակոչելով ԼՂՀ մամուլի ծառայությունը, հայտնեց, որ Ադրբեջանը կործանիչներ եւ ծանր սպառազինություն է օգտագործում Լեռնային Ղարաբաղ ներխուժելու համար: Միեւնույն ժամանակ, լրատվականը, մեջբերում է ադրբեջանական ՊՆ խոսնակի ասածները, թե իբր ամեն ինչ սկսվել է հայկական կողմից հրետանու օգտագործումից հետո: The Washington Post-ը, նույն աղբյուրներին հղում կատարելով, ընդգծում է հայկական կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին, ինչը, սակայն, հերքվում է Ադրբեջանի ՊՆ խոսնակի կողմից: Հեղինակավոր բրիտանական BBC-ն, մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը, ուղղված ղարաբաղյան հակամարտության կողմերին, թե պետք է վերջ տալ ռազմական գործողություններին, անդրադարձել է նաեւ հակամարտության պատմությանը եւ 1990-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմին:

Բոլոր միջազգային լրատվականներից ամենաառաջինը Euronews-ն է կադրեր հրապարակել մարտական գործողությունների վայրից` հայտնելով ադրբեջանական ոչ միայն ուղղաթիռի, այլեւ տանկերի խոցման մասին: Բացառիկ էր CNN-ի ուղիղ եթերում Ադրբեջանի եւ ԼՂՀ արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Կարեն Միրզոյանի մասնակցությամբ ուղիղ հեռարձակումը, որտեղ, փաստացի, Արցախը ներկայացվեց որպես հակամարտության կողմ, իսկ Ադրբեջանի գլխավոր դիվանագետը սկսեց խճճվել իր իսկ կողմից հորջորջվող ապատեղեկատվությունների մեջ: Արաբական միջազգային Al Jazeera հեռուստաընկերությունը նախ՝ հոդված հրապարակեց ռազմական գործողությունների մասին` նշելով, որ հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողություններ հրահրելու մեջ, այնուհետեւ ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձավ ընդարձակ ռեպորտաժով, որում նշվեց, որ ապրիլի 2-ին ռազմական գործողությունները սանձազերծել է Ադրբեջանը:

Վրացական առաջին հեռուստաընկերությունն ապրիլի 2-ին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ ներկայացրել է ԼՂՀ եւ Ադրբեջանի տարածած պաշտոնական տեղեկատվությունը: Ռուսական լրատվամիջոցները, հատկապես լրատվական կայքերը (Gazeta.ru. Lenta.ru. Tass.ru. Ria.ru) հակամարտության` Ադրբեջանի սանձազերծած սրացման մասին հայտնում էին` հղում կատարելով հայկական աղբյուրներին, մասնավորապես` ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությանը: Միայն ժամեր անց, երբ իր ապատեղեկատվությունն սկսեց տարածել հակառակորդը, ռուսական լրատվամիջոցների նշանակալի մասը լծվեց ադրբեջանական ստահոդ քարոզչության տարածմանը: Մասնավորապես, այնպիսի ճանաչում վայելող կայքեր, ինչպիսին է, օրինակ, Lenta-ն, իրենց այսպես կոչված թոփ նյութերում տեղադրում էին Ադրբեջանի քարոզչամեքենայի նկարած թվերը:

Ընդհանրապես, կարդալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման օրերի ռուսական մամուլը, անհնար է որեւէ կերպ ենթադրել անգամ, որ խոսքը դաշնակից երկրի լրատվամիջոցի մասին է: Ռուսական կողմի այս տեսակ «սառնությունը» նույնքան հարցեր է առաջացնում, ինչքան այն փաստը, որ հակառակորդը հայկական ուժերին հարվածում է ՌԴ-ից գնված ծանր զենքերով (օրինակ` TOC 1 և «Սմերչ»)»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025