Պուտինը Նազարբաեւի հետ քննարկել Է ԼՂ հակամարտության կարգավորումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը եւ երկու երկրների համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության եւ դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել Է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,-հայտնել Է մամուլի ծառայությունը:
Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության առանձին հարցեր:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



