Yerevan, 16.October.2026,
00
:
00
BREAKING


Ֆավորիտները հաղթեցին, սակայն նվազագույն հաշիվը վտանգավոր է

SPORT

Կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան» նվազագույն առավելությամբ հաջողության են «Չեմպիոնների լիգայի» խաղարկության 1/4  եզրափակիչի առաջին հանդիպումներում:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 5-ին տեղի են ունեցել եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները` «Բարսելոնա»-«Ատլետիկո» և «Բավարիա»-«Բենֆիկա»:

Իսպանական «Լա լիգայում» այս մրցաշրջանում կատալոնական «Բարսելոնան» արդեն երկու անգամ հաղթել էր Մադրիդի «Ատլետիկոյին», ինչը ֆուտբոլային տեսաբանների համար հիմք էր` պնդելու, որ չնայած բարդ կլինելի Լուիս Էնրիկեի թիմի համար, սակայն «ատլետիները» ամենևին էլ անպարտելի չպետք է լինեն «Կամպ Նոու» մարզադաշտում: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր հերթին վստահ էր, որ Կատալոնիա է հասել ամենևին էլ ոչ պարտվելու կամ ոչ-ոքի խաղալու համար՝ չնայած դեմ չէր լինի, եթե հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի:

«Բարսելոնա»-«Ատլետիկո» դիմակայությունը կարելի է բաժանել իրարից լիովին տարբեր երկու մասի` խաղ մինչև «Ատլետիկոյի» հարձակվողի հեռացումը խաղադաշտից և 10 հոգով պայքար ընդդեմ աշխարհի լավագույն հարձակման: Մրցավեճի առաջին րոպեներից որևէ անակնկալ չեղավ. «Ատլետիկոն», ունենալով խիստ պաշտպանողական մարտավարություն, փորձում էր օգտվել դաշտի տերերի սխալներից: «Բարսելոնան» իր հերթին տոտալ հարձակման էր անցել. գրոհներին միանում էին ոչ միայն եզրային պաշտպանները, այլև կիսապաշտպանները և կենտրոնական պաշտպանները:

«Ատլետիկոյի» դարպասի մոտ վտանգավոր իրավիճակներ ավելի հաճախ էին, քան մադրիդյան թիմի սեփական գրոհները: Ե՛վ Նեյմարն ու Լեո Մեսսին, և՛ Իվան Ռակիտիչն ու Անդրես Ինյեստան լավ գիտեին, թե ինչպես է պետք շրջանցել «Ատլետիկոյի» խուլ պաշտպանությանը, սակայն գրավել մրցակցի դարպասն այդպես էլ չէր հաջողվում: Մադրիդյան թիմն էլ իր հերթին միայն պաշտպանվելով չէր զբաղված. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները ակտիվ ճնշման էին դիմում, փորձում արագորեն գնդակ խաղարկել, հակագրոհել, հեռվից հարվածներով զգոն պահել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդր ե տեր Շտեգենին:

Գրագետ կազմակերպված հակագրոհներից մեկի ժամանակ «ատլետների» հարձակվող Ֆեռնանդո Տորեսին հաջողվեց գնդակը դարպասապահի ոտքերի արանքով մխրճել ցանցի մեջ` առաջ մղելով իր թիմին: «Բարսելոնայի» արձագանքը Տորեսի խփած գնդակին ամենևին էլ արագ չստացվեց, և գուցե չստացվեր էլ, եթե հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը չորոշեր Սերխիո Բուսկետսի դեմ դաշտի կենտրոնում կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ցույց տալ գոլի հեղինակ դարձած Տորեսին:

Առաջին խաղակեսում չկարողանալով գտնել մրցակցի դարպասը խոցելու տարբերակներ` Մեսսին ու թիմակիցները երկրորդ խաղակեսն սկսեցին շատ ավելի ակտիվ` ճնշելով 10 հոգով մնացած թիմին: Մրցակցի դարպասին ամբողջական ճնշումն արդյունք տվեց. հանդիպման 62-րդ րոպեին Լուիս Սուարեսը, ով մինչև այդ մեծ ակտիվություն չէր ցուցաբերել, ճիշտ պահին ճիշտ տեղում էր` Խորդի Ալբայի սուր փոխանցումից հետո գնդակի ուղղությունը շեղելով դեպի Յան Օբլակի պաշտպանած դարպասը: Մինչ «ատլետները» պնդում էին խաղից դուրս իրավիճակի մասին, կատալոնական թիմի ֆուտբոլիստները մեծ խանդավառությամբ նշեցին խփված գնդակը: Այն ասես թևեր տվեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ովքեր առաջ նետվեցին հաղթանակ կորզելու համար:

Հանդիպման 74-րդ րոպեին եզրային պաշտպան Դանի Ալվեշի փոխանցմանը գլխի շեշտակի ու դիպուկ հարվածով արձագանքեց «Բարսելոնայի» ուրուգվայցի ռմբարկուն` Սուարեսը` խփելով «Չեմպիոնների լիգայի» խաղարկությունների շրջանակում իր15-րդ գնդակը (նա ներկայիս անվանի ֆուտբոլիստներից ամենից արագն է հասել նմանօրինակ արդյունքի. պահանջվել է 23 հանդիպում):

Խաղատախտակին հաղթական հաշիվ տեսնելով` «Բարսելոնայի» ֆուտբոլիստները թուլացրին ճնշումը` թույլ տալով «Ատլետիկոյին» հանգիստ շունչ քաշել ու մտածել ընդամենը մի քանի օր անց Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպման մասին: Չնայած «Բարսելոնայի» տարածքային ու խաղային առավելությանը, այնուամենայնիվ արձանագրված 2-1 հաշիվը դեռևս լավ հնարավորություն է տալիս «Ատլետիկոյին» հաջորդ փուլ դուրս գալ. հարկավոր է սեփական հարկի տակ հաղթել ուժեղ մրցակցին կամ նվազագույն հաշվով ու գոլ բաց չթողնելով, կամ ուղղակի 2 գնդակի տարբերությամբ: Օր եր անց Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանալիք պայքարը խոստանում է շատ հարցերի պատասխան տալ:

 «Բավարիա»-«Բենֆիկա» դիմակայությունում գլխավոր ֆավորիտ համարվող մյունխենցիներից «Ալյանս Արենա» մարզադաշտ եկած մարզասերները գոլային հրավառություն էին ակնկալում, սակայն դեռ հանդիպումից առաջ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ իր թիմին բաժին է ընկել բավականին ամուր մրցակից, որն ունակ է թե՛ գրագետ պաշտպանվել, թե՛ պետք եղած դեպքում արագ հակագրոհել` խնդիրներ ստեղծելով ցանկացած մրցակցի պաշտպանությունում:

Ու չնայած Արթուրո Վիդալի` հանդիպման արդեն 2-րդ րոպեին խփած գնդակն արագորեն առաջ մղեց բավարացիներին, սակայն խաղի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Գվարդիոլան բավականին ճիշտ էր բնորոշել մրցակցին: Իհարկե, ամբողջ խաղի ընթացքում «Բավարիայի» ձեռքում էր թե՛ խաղային, թե՛ տարածքային առավելությունը, սակայն դրանք խփված գնդակների չէին վերածվում. գերազանց էին գործում «Բենֆիկայի» պաշտպանները, իսկ եթե վերջիններս չէին հասցնում փակել «Բավարիայի» այս կամ այն աստղին, այդ դեպքում հիանալի էր խաղում պորտուգալական թիմի դարպասապահը:

Թոմաս Մյուլլերը, Ռոբերտ Լևանդովսկին, Վիդալը, Ֆրանկ Ռիբերին ու Դուգլաս Կոստան ոչ մեկ անգամ անհանգստացրին «Բենֆիկայի» պաշտպաններին ու դարպասապահին, սակայն այդպես էլ 2-րդ գնդակը չխփվեց, ավելին` պորտուգալական թիմի հարձակման առաջատարներ Խոնասը մրցակցի դարպասը գրավելու 2 շատ լավ հնարավորություն ձեռքից բաց թողեց: «Բավարիայի» նվազագույն` 1-0 հաշվով հաղթանակը  ֆուտբոլասերների համար լրացուցիչ հետաքրքրության առիթ է. չէ՞ որ «ինչպես կխաղա զույգի ֆավորիտը մրցակցի հարկի տակ» հարցն այժմ տանջում է բոլորին:

Ապրիլի 6-ին սպասվում են «Չեմպիոնների լիգայի» մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլի մյուս երկու զույգերի` «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա) և «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) հանդիպումները, որոնց մասին «Արմենպրես»-ը ավելի ուշ կներկայացնի նախախաղային տեսություն:

 

New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities Abroad