Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 8-ին
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշանակել է երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ:
Ընտրությունների ամսաթիվը հայտարարելուց առաջ Մարգվելաշվիլին հանդիպում է անցկացրել հանրապետության վարչապետի, նախարարների կաբինետի անդամների, պետանվտանգության ծառայության ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
«Ցանկանում եմ հայտնել վրաց հասարակությանը, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանում նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականին եւ հաղթանակ բերել «Վրացական երազանք» կառավարող կոալիցիային, հաղորդել է Sputnik-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



