Հերոսի նման վազել է հրամանատարին օգնելու` զոհվել է. Արտաշավանում տեղի ունեցավ 20-ամյա Քյարամի հոգեհանգիստը
VIDEONews.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում այսօր` ապրիլի 5-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված շարքային Քյարամ Սլոյանի հոգեհանգիստը:
Հոգեհանգստին ներկա էին ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ:
«Քյարամը հերոս է, մենք միայն հպարտությամբ ենք լցվում իր մասին խոսելիս, նա հերոսի նման զոհվեց եւ միշտ էլ հերոսի նման է մեր հուշերում մնալու: Թող մեր հայրենիքում նրա նման տղաները շատ լինեն, որ մեր կանայք կարողանան գիշերներն հանգիստ քնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամի հարազատներից տիկին Շաքեն:
Մեզ հետ զրույցում ՀՀ քրդական խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն էլ պատմեց, որ 20-ամյա Քյարամ Սլոյանը զոհվել է իր հրամանատարին օգնելիս. «Քյարամն իր կյանքը զոհաբերել է հանուն իր հայրենիքի: Նա մարտի ժամանակ, երբ տեսել է, որ իր հրամանատարն ընկել է, վազել է նրան փրկելու, այդ ժամանակ էլ նրան սպանել են»:
Քյարամ Սլոյանը ծառայության էր մեկնել 2014թ. հունվարին:



