Աղջիկները պատրաստվում են մեկնել սահման (տեսանյութ)
VIDEOՄոտ կես տարի առաջ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Անի Մարգարյանը հարյուրավոր այլ ազատամարտիկների հետ միասին ԵԿՄ երևանյան գրասենյակում որպես կամավոր է գրանցվում՝ սահման մեկնելու համար՝ նախապես ծանոթանալով զենքը քանդել–հավաքելու տեխնիկային:
«Ես պատրաստ եմ սահման բարձրանալ, չնայած չեմ կարծում, որ ինձ կվերցնեն, բայց կանգնել էի, որ սովորեմ, թե ինչպես են զենք քանդում ու հավաքում: Ինչով կկարողանամ, դրանով էլ կօգնեմ: Սովորաբար աղջիկներն էլ են պատերազմի ժամանակ օգտակար լինում, այդ իսկ պատճառով , եթե աղջիկների հետ էլ ինչ-որ վարժանքներ, ռազմական պատրաստվածություն անցկացնեն, ապա կարծում եմ, որ աղջիկներն էլ տղաներից ոչ պակաս կարող են հակահարված տալ թշնամուն, ինչպես մեր հայրերն ու եղբայրները»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց Անի Մարգարյանը:
Նյութի աղբյուրը՝ a1plus.am-ի



