Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին

POLITICS

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին:

Ողջունելով մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես շեշտեց. «Հակադոպինգային պայքարի խնդիրները տարեցտարի նոր թափ ու նոր ծավալ են ստանում: Տարեցտարի նոր մարտահրավերներ են առաջ գալիս, որոնք ուղղակի պարտադրում են ավելի ակտիվ ու ավելի համակարգված աշխատանք: Մենք գործ ունենք մի խնդրի հետ, որն առնչվում է ոչ միայն մարզիկներին, մարզիչներին, մարզական բժիշկներին, այլև հարյուր միլիոնավոր մարզասերների: Հակադոպինգային պայքարն այն ոլորտն է, որտեղ պարտվելու իրավունք մենք չունենք:

Սպորտում արդար մրցակցության և օլիմպիական գաղափարախոսության համամարդկային սկզբունքները պահպանելու համար մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, երբեք կանգ չառնենք ձեռք բերածով և գտնենք աշխատանքի ավելի էֆեկտիվ մեխանիզմներ: Հայաստանի օլիմպիական կոմիտեն մշտապես կողմ է բոլոր ջանքերին, որոնք սպորտը հեռու կպահեն անարդարությունից, ոչ ազնիվ մրցակցությունից: Այստեղ մեր դիրքորոշումը հստակ է ' նման երևույթների հանդեպ պետք է լինել առավելագույնս անհանդուրժող և սկզբունքային: Մենք կողմ ենք միջազգային կառույցների հետ առավել սերտ և առավել էֆեկտիվ համագործակցության: Մենք վստահ ենք, որ հակադոպինգային պայքարի շրջանակներում պետք է բացառել որևէ քաղաքական ենթատեքստեր և կողմնապահություն: Ակնհայտ է, որ էֆեկտիվ պայքարը ենթադրում է ֆինանսական զգալի միջոցների ներդրում: Ոչ բոլոր պետություններն ու ազգային օլիմպիական կոմիտեներն են ի վիճակի դա ապահովելու: Այստեղ, իսկապես պետք է գտնվեն համագործակցության մեխանիզմներ' հակադոպինգային կազմակերպությունների, օլիմպիական կոմիտեների և պետությունների միջև: Ոլորտի մասնագետները մեծ ուրախությամբ են ասում, որ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն բավական առաջ է գնացել այս հարցում և մեզ մոտ խնդիրների լուծման և համագործակցության որակապես նոր բարձր մակարդակ է ապահովվել: Վստահ եմ, որ այս քննարկումների արդյունքում կքննարկվեն ոլորտին առնչվող բազմաթիվ կարևոր ու հրատապ խնդիրներ և կարվեն անհրաժեշտ առաջարկությունները: Մեկ անգամ ևս Ձեզ մաղթում լարված ու արդյունավետ աշխատանք, ու նաև անմոռանալի օրեր Հայաստանում»:

Համաժողովի հիմնական նպատակը՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավում է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

«Քանի որ երկու երկիր՝ Հայաստանը և Վրաստանը, աշխատում են առավել բարձր մակարդակով, իսկ մյուս երկրներում հակադոպինգային կազմակերպության աշխատանքներն այդքան էլ բարձր մակարդակի վրա չեն, նպատակ ունենք մեր փորձը փոխանցել նրանց: Կքննարկենք նաև արյան թեստավորման գործընթացը: Յուրաքանչյուր երկրի համար կկազմակերպվեն 4 դոպինգ սպա, որոնք կկարողանան նաև արյուն վերցնել մարզիկներից»,- ասաց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Հովհաննիսյանը:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկպրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026