Էրդողանը պատմություն չգիտի. ԼՂ-ի իրական տերերը հայերն են. Սերժ Թանկյան
SOCIETYԱմերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, հերթական գրառումն է արել Facebook-ում:
«Կարծում եմ` Էրդողանը (Թուրքիայի նախագահ- Խմբ.) պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվել էր Ադրբեջանին»,- գրել է նա։
Սերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին:
«Էս մարդը (Էրդողանը) էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:
Գրառմանը կից Թանկյանը ներկայացրել է Էրդողանի հայտարարությունն առ այն, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին»։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



