Աֆղանստանում հարսանիքն ավարտվել է 20 մարդու սպանությամբ
SOCIETYԱֆղանստանի հյուսիսում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մոտ 20 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել:
Ողբերգությունը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղլան նահանգում` երկրի մայրաքաղաք Քաբուլից 160 կմ հեռավորության վրա, հաղորդում է Xinhua գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանությանը:
Շրջանի ոստիկանապետի խոսքով` հարսանեկան արարողության ժամանակ զինված տղամարդկանց միջև փոխհրաձգություն է սկսվել:
Նշվում է, որ բոլոր զոհերը տղամարդիկ են: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



