Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային տղամարդիկ

LIFE

Դեռևս մի քանի տարի առաջ հայկական շոու բիզնեսի տղամարդկանցից շատերի կերպարը շարքային էր: Նրանց մեծ մասը կարող էր նույն հագուստով գնալ գործնական հանդիպման, ընկերական հավքույթի, ֆոտոշարք անցնելու, համերգի և ակումբ`պարելու: Այժմ առաջխաղացում է նկատվում այս առումով: Տղամարդիկ սկսել են դիմել ոճաբանների և ամիսներ շարունակ աշխատել իրենց բեմական կերպարի վրա: Քանի որ տղամարդկանց ոճի արտահայտչամիջոցներն ավելի քիչ են, նրանք շեշտը դնում են հագուստի և սանրվածքի վրա:

 

 Անդրե 

Անդրեն, թերևս, միշտ է տարբերվել իր ոճով: Նրա երկար մազերի մասին խոսում էր ամբողջ հայ ազգը: Տղաները «քարկոծում» էին նրան, աղջիկները` սիրահարվում: Այսօր Անդրեն կարճ մազերով է, ինչը, նրա խոսքով, ընդամենը ոճային փոփոխություն է, ոչ թե խոսակցություններից խուսափելու միջոց:

 Սուրեն Փահլևանյան

Սուրենը միշտ տարբերվել է բոլորից թե´ իր սանրվածքներով, թե´ հետաքրքիր ու ոճային ակնոցներով, անգամ, հաղորդում վարելու իր յուրահատուկ ոճով: Այսօր էկրաններին հայտնվել են բազմաթիվ երիտասարդներ, բայց Սուրենի փայլը չի խամրել, և նա շարունակում է առանձնանալ «մաչոյի» հետաքրքիր կերպարով:

 Հրաչ Մուրադյան

Տարիներ առաջ, երբ հեռուստաէկրաններին հայտնվեց «Թեժ անկյուն» թոք-շոուն, բոլորի ուշադրության կենտրում հայտնվեց մի տղա, ով այդ շրջանում տարբերվում էր իր հագուկապով: Անցան տարիներ ու մինչև այժմ էլ Հրաչը շատերին զարմացնում է իր ոճային լուծումներով: Թեպետ շատ են խոսակցությունները, որ վերջինս նմանակում է Անդրեյ Մալխովին, նրա կերպարը միշտ առանձնանում է հայ մյուս հայտնիների կերպարներից:

 Ֆելիքս Խաչատրյան

Հեռուստատեսությունում հայտնվելու առաջին շրջանում Ֆելիքսի կերպարը ոչնչով չէր տարբերվում երևանցի մյուս երիտասարդների արտաքինից: Որոշ ժամանակ անց, սակայն, նկատելի է դարձավ Ֆելիքսի ոճային կտրուկ փոփոխությունը: Գուցե դա պայմանավորված է ռեփերի կարիերայով, գուցե մեկ այլ հանգամանքով, սակայն փաստն այն է, որ այսօր նա ամենաոճային շոուբիզնեսցիներից մեկն է:

Սոս Ջանիբեկյան

Երբ Սոսը հայտնվեց հեռուստատեսությունում, շատ աղջիկների գրավեց իր արտաքին տեսքով: Այն շրջանում, երբ հայ տղաները հագից չէին հանում «ծիծակ» կոշիկները, Սոսը քաղաքով զբոսնում էր նորաձև կեդերով և արժանանում մարդկանց երկար հայացքներին:) Այսօր նա ամենապահանջված և ոճային հայ դերասաններից է:

 Խորեն Լևոնյան

Առաջին հայացքից չտարբերվող ոճով հագնվող դերասանը եթերում երևում է միայն մտածված և աշխատված կերպարներով:  Սկզբնական շրջանում նա աչքի չէր ընկնում կոնկրետ ոճային գծով, սակայն ժամանակի ընթացքում  նրա ոճն ավելի հետաքրքիր դարձավ:

 Էրիկ

Երբ Էրիկը հայտնվեց հայկական երգարվեստում, հանդիսատեսը նրան նմանեցրեց Դիմա Բիլանին: Էրիկը սկսեց համագործակցել հայ ոճաբանների հետ, գտավ իր ոճը և դադարեցին խոսակցությունները, թե նա  նմանակում է Բիլանին:

 Ավետ Բարսեղյան

Այս հաղորդավարի հագին անգամ ամենահասարակ կոստյումը ոճային և յուրահատուկ է երևում: Նա կարող է դասական կոստյումի հետ համադրել շարֆ կամ գլխարկ: Ավետը միշտ մտածված է հագնվում;

Արսեն Գրիգորյան

Խուճուճ մազերով այս հաղորդավարը կոտրեց բոլոր կարծրատիպերը կապված տղաների «հատիկավոր» մազերի հետ: Նրա յուրաքանչյուր բեմելը խոսակցությունների ալիք է բարձրացնում թե´ ոճաբանների, թե´ հանդիսատեսի շրջանում: Մի բան հստակ է, այն կերապներով, որոնցով նա է ներկայանում, հայ երիտասարդներից շատերը չեն համարձակվի ներկայանալ:

 Արման Նշանյան

Վերջին տարիներին հայտնի դարձած դերասան Արման Նշանյանը վառ գույն ավելացրեց էկրաններին: Դժվար է ասել` արդյոք նրա կերպարի ընտրությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների թողած ազդեցությամբ, բայց փաստն այն է, որ նրա նման երիտասարդների հաճախ չես հանդիպի ոչ տեղի հեռուստաալիքներով, ոչ էլ քաղաքի փողոցներում:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board