Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական կողմը մի քանի անհաջող փորձ է կատարել ներթափանցելու Արցախի տարածք. Դավիթ Բաբայան

SOCIETY

 Ադրբեջանական կողմը փորձել է այսօրվա ընթացքում ևս մի քանի անգամ ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, բայց նրան չի հաջողվել, ընդհակառակը տվել է տասնյակ կորուստներ և ունի նաև 5 խոցված Տ-90 տանկ, որը շատ մեծ հարված է նրա համար: Ընդհանուր առմամբ` արդեն 2 տասնյակից ավելի տանկ է կորցրել ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Չնայած առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց ընդհանուր առմամբ`այն վերահսկելի է»,-ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ թշնամու ոտնձգությունները ճնշվում են բոլոր հնարավոր ձևերով:

Նա փաստեց, որ թե բնակչության, թե զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, որևէ խուճապ չկա, ինչը լավագույնս ապացուցվում է առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորների չդադարող հոսքով: «Կան դպրոցական տղաներ, նույնիսկ աղջիկներ, ովքեր գալիս են ու փորձում կամավորագրվել, իհարկե, նրանց չեն ընդունում թե տարիքի, թե այլ պատճառներով: Կան նաև երիտասարդ կանայք ու աղջիկներ, ովքեր պատրաստ են ծառայել, իհարկե, նրանց էլ չեն զորակոչում: Բայց սա ցույց է տալիս բարոյահոգեբանական վիճակը, որ որևէ վախ ու խուճապ չկա»,-նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ « այս պահին պաշտպանության բանակն ի վիճակի է սեփական ուժերով պաշտպանել հայրենիքի սահմանները»:

Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին Թալիշում ադրբեջանական դիվերսիոն խմբի վայրագությանը, երբ խոշտանգել ու սպանել էին տարեց բնակիչների իրենց տանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ դա է մոլագար Ադրբեջանի իրական դեմքը: «Թալիշ է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն խումբ, մտել է պատահական մի տուն, որտեղ ծեր մարդիկ էին, խոշտանգել  ու սպանել է: Դա է սրանց ձեռագիրն ու հոգեկան վիճակը, որ տարեց մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց պաշտպանել, խոշտանգում են և սպանում: Սա ֆաշիզմ է ու ահաբեկչություն, մենք գործ ունենք աննորմալ հակառակորդի հետ, նորմալ բանականությու ն ուենցողը չի կարող այդպիսի քայլ անել»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ հազիվ էլ Ադրբեջանը դասեր քաղի ու զղջա իր արարքների համար` միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության բացթողումն է, որը պետք է ճնշի և պատասխանատվության հրավիրի այդ պետությանը: «Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը և ուժգին հակահարված ենք հասցնելու Ադրբեջանին»,-հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններորոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերըայլևխաղաղ բնակավայրերըԱդրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ»)կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանըևս երկու երեխա վիրավորվել ենԱվելի ուշՍտեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձԻսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավոր Թալիշում նախօրեին ադրբեջանցիներըգազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչիորոնք չէին հասցրել տարհանվելԼեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին ևարհեստավարժ գործողություն ների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդինապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստՇարքից հանվել է ընդհանուրառմամբ թշնամական մոտ 20 տանկմեկ «Գրադ» կայանքՀայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավորԱռաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ժամը 06:00-ից սկսածհակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարույըՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավվածմարտավարական կարևոր նշանակության հենակետին:

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients