Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Մարտակերտում ավտոբուսի ռմբակոծման հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի. / ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Մատաղիսի գրավման մասին լուրը (լրացվող)

SOCIETY

Ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

 

ԼԶՀ ՊԲ-ն հայտարարեց մեր մարտական կորուստների մասին։ Ըստ ՊԲ-ի` վերջին օրերի բախումներում մեր մարտական կորուստները ապրիլի 4-ի ժամը 11-ի դրությամբ կազմում են 7 խոցված տանկ, 20 զոհված, 26 անհետ կորած և 72 վիրավոր զինվոր ու սպա։

Ասուլիսի ժամանակ այս ամենի մասին հայտնել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը

00.05 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:

Այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ։  

«ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն»,-հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:

23:57 NEWS.am / Արցախի Մարտակերտի շրջանում հակառակորդի կողմից այսօր՝ ապրիլի 4-ին,  մարդատար ավտոբուսի ռմբածոկման հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

22:30 Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին:
Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս: Արծրուն Հովհաննիսյան / Ֆեյսբուք

21:50 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված "ТОС 1" տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:
Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա "գերագույնին", որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ: Արծրուն Հովհաննիսյան / Ֆեյսբուք

21.35 
Օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարք, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա:

Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը։

21:29 Արցախի Մարտակերտի շրջանում հակառակորդը այսօր՝ ապրիլի 4-ին ռմբակոծել է մարդատար ավտոբուսը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, զոհվել է հինգ մարդ, որոնցից 1-ը գյուղապետ է: Դեպքի մանրամասները ճշտվում են: 

18:35 Հիմքեր ունենք պնդելու, որ Ադրբեջանն առաջնագիծ է բերել ահաբեկիչների՝ «Գորշ գայլեր»-ից ու ՒՊ-ից. Դ. Բաբայան:

18:20 Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին, 2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ: Արծրուն Հովհաննիսյան / Ֆեյսբուք

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին:

Սերժ Սարգսյանը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:


17:24 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել միայն մարդասիրական օգնություն:

17։18 Նախագահն այցելել է մարտական գործողությունների հետրանքով վիրավորված զինծառայողներին.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

16:45 Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Լավրովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:

15:57 Վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամուն. ՀՀ ՊՆ խոսնակը զոհված կապիտանի սխրանքի մասին.
 

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ. Facebook-ի իր էջում զոհված հայ կապիտանի մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։


«Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմի հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը՝ խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը։


Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին։ ԶՈՒ-ում ծառայում է 2007 թվականից։
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00, հուղարկավորությունը՝  06.04.2016թ. ժամը 14:00-ին՝ Երևան, Պռոշյան փողոց՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց։

15:05 Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը. Սերժ Սարգսյան

15:00  Ռազմաճակատում կողմերի կորուստները ժամը 15։00-ի դրությամբ

 

Ռազմաճակատում կողմերի կորուստները ժամը 11։00-ի դրությամբ.
Հակառակորդը կորցրել է 20 տանկ, 6 զրահամեքենա, որոնցից մեկը՝ ՀՄՄ, 2 ՄՄ-21 Գրադ, 2 միավոր փողային հրետանի, 2 ուղղաթիռ, 3 ԱԹՍ և մինչև 300 զինվոր ու սպա։

Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական տվյալները կազում են 18 զոհ, 1 տանկ և 3 բեռնատար մեքենա։

 

15:00 Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: Արծրուն Հովհաննիսյան

14:00 Ադրբեջանի կողմից ծանր հրանետային համակարգերի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի. ԼՂՀ ՊԲ

13:30 Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին: Արծրուն Հովհաննիսյան

13:15 Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաեւ ТОС-1 հրանետներ եւ մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

13:12 Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

12:51 Վրաստանը, եթե դա հնարավոր է, պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության հարցում. երկրի ԶՈՒ ԳՇ պետ


12:59 Սեփական հանրության շեղելու համար Ադրբեջանն ընտրել է ռազմական և զոհերի ճանապարհը. ՀՀԿ խմբակցության ղեկավար

12:49 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով. կենտրոնի տնօրեն

12:41 Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով. ՌԴ Պետդումայի խոսնակ


12.37 Առաջիկա օրերին ռազմական գործողությունները կավարտվեն, այս բռնկումը չի պայթի. ռուս քաղաքագետ

 Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ընթացող մարտերը լայնածավալ պատերազմի չեն վերածվի։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը։


12.21 Ադրբեջանը փորձում է ներքին խնդիրներից շեղել միջազգային հանրության ուշադրությունը. ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված  պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ կապված Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած մարտական գործողությունների հետ։


Հայտարարությունում ասվում է.


«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար:


Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունը ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր:


Մենք մեր խորին  ցավակցությունն ենք հայտնում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում ենք կորստյան ծանր վիշտը, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:


Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսևորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաեւ մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը:


Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը:


Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար:

Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:

12:11 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված զինծառայողներից երեքի նկարները և տեղեկացրել, թե որտեղ է տեղի ունենալու վերջիններիս հոգեհանգիստն ու հուղարկավորությունը:


Նրանցից են Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող
շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանը: Նա ծնվել է 1963թ., Մատաղիսի ԶԿ: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ., ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 13:00-ին: Հասցեն` Լոռու մարզ, գյուղ Գուգարք (Մեղրուտ)։


Զոհվել է զորամասի ԻՍՎ հրամանատար,կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը՝ ծնված 1988թ.-ին: ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը` 05.04.2016թ.՝ ժամը 14:00-ին: Հասցեն` Արմավիրի մարզ, գյուղ Ապագա, գյուղի մշակույթի տուն:


Զոհված հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծնվել է 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 17:30-ին, հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 14:00-ին: Հասցե` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցի:



 


11:08 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վերջին օրվա ընթացքում ունեցած կորուստների մասին
 

11.20 Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:

 10.53 Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր, հակառակորդը կորցրել է 5 տանկ. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:

10:23 Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. Սերժ Թանկյանը գրառում է արել շփման գծում լարվածության վերաբերյալ

09:54 Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ շարունակվող ագրեսիայի պատճառով


09.35  Հայկական զինուժը հակառակորդի 3 նոր տանկ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան


09:21 Կանադան կոչ է անում վերականգնել հրադադարը Լեռնային Ղարաբաղում. 

09:05 RT-ի թղթակիցն այցելել է Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված ղարաբաղցի 2 երեխաներին:

Ռուսական RT միջազգային լրատվական հեռուստաընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին իրենց դպրոցի հարևանությամբ՝ Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։

08.43 Սահմանային լարվածությունը շարունակվում է. հակառակորդը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր. ԼՂՀ ՊՆ 

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է  արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը:

Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ"  կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

00.20 Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին։ Արծրուն Հովհաննիսյանը / Facebook 



IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients