Աշխատանքներ են տարվում ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ. Շարմազանով
POLITICSԱյս պահին աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԱԺփոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատ գամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե ժամանակն է, որպեսզի Ազգային ժողովը քննարկի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը: «Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, կարծում եմ, որ կա նման խնդիր: Բայց դուք տեղյակ եք, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ նախագահը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանն աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Հիմա աշխատանքներ գնում են այդ ու ղղությամբ: Երբ ավարտվեն աշխատանքները, ստորագրությունները լինեն, մենք կքննարկենք Ազգային ժողովում նաև այդ հարցը, ամեն ինչ հերթով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք:
Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:



