Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել առաջնագծում տիրող իրավիճակից

SOCIETY

 Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ճիշտ է, կան որոշ հատվածներ, որտեղ այդ լարվածության թուլացումը բավականին լայն կերպով արտահայտվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ընդհանուր առմամբ, հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական և ապակառուցողական քայլերը»,- նշել Բաբայանը: Հարցին՝ սա պատերա՞զմ է, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Կարելի է ասել ոչ լայնածավալ, բայց ինչ-որ ձևով՝ սահմանափակ կարգով, այո, պատերազմ է»:

Բաբայանը նաև հավելել է, որ հակառակորդը հիմնականում գնդակոծում է Մարտակերտը և հարակից մի քանի գյուղեր: «Սա նոր ոճ է, որը որդեգրել է հակառակորդը: Այսինքն, նա միշտ էլ խախտում է զինադադարի ռեժիմը՝է սկսած 1994թ.-ից, սակայն նման ծավալով երբեք չի եղել, սա աննախադեպ է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ, թեպետ արդեն դրա մասին խոսելը մի քիչ տեղին չէ, բայց այս պահի դրությամբ կայունությունն ու խաղաղությունը պահպանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ¨ և հակառակորդի բոլոր ոտնձգությունները կասեցվում են»,- ընդգծել է Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ թշնամու համար հեշտ խոցելի բնակավայրերից հիմնականում կանանց և երեխաների տեղափոխել են կողքի գյուղեր, սակայն մասսայական տարհանում չի իրականացվել:

Ամփոփելով առաջնագծում կատարվող իրադարձությունները՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվել, որոշ տեղերում առաջնագծի ուղղությունը փոխելու համար: «Նրանց ժամանակավորապես հաջողվել է որոշ բարձունքներ վերցնել, բայց այնուհետև ստիպված թողել է այդ դիրքերը կամ, կարելի է ասել, հետ է շպրտվել ելման դիրքեր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմն ունի շատ մեծ կորուստներ: Դուք արդեն տեղյակ եք, որ խփվել է երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք, մոտ 16 տանկ: Խոցվել է նաև «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանը: Նրանք ունեն մոտավորապես 200-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նրանց զինված ուժերում տիրող խուճապը փոխանցվել է նաև խաղաղ բնակչությանը: Մասնավորապես, Թարթառի շրջանում, Բարդայի շրջանում և մի շարք այլ շրջաններում, որոնք սահմանակից են Արցախին, սկսվել է բնակչության մասսայական արտահոսք: Իհարկե, մենք դրանով որևէ կերպ չենք հրճվում կամ ուրախանում: Մենք դեմ ենք, որպեսզի պատերազմ լինի և կողմնակից ենք խաղաղ կարգավորման: Սակայն սա չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ ի վիճակի չենք պաշտպանվել: Դուք տեսնում եք, որ մենք ի վիճակի ենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանապատվությունը բարձր պահենք»,- ասել է Բաբայանը:

Նա նաև վստահեցրել է, որ Արցախում բնակչության շրջանում խուճապ չկա: «Կան մարդիկ, ովքեր մտահոգված են, և դա բնական է: Բայց, ընդհանուր առմամբ, խուճապ չկա, և սա ամենավառ ձևով դրսևորվում է կամավորների մեծ հոսքով Արցախի տարբեր բնակավայրերրից: Նույնիսկ դպրոցական երեխաներն են գալիս, փորձում են զինվորագրվել: Իհարկե, զինկոմիսարիատները չեն ընդունում նման երիտասարդների, սակայն այս ամենը ցույց է տալիս ժողովրդի ոգին: Կան բազմաթիվ կանայք, ովքեր գալիս են և փորձում են զինվորագրվել: Այս ամենը  ցույց է տալիս, որ վախ կամ խուճապ չկա: Ճիշտ է, ներկա դրությամ բ պաշտպանության բանակն առանց այդ կամավորների ներգրավման ի վիճակի է ամբողջությամբ կատարել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է Բաբայանը:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը, թե Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունները՝ Բաբայանը նկատել է՝ եթե այդ հայտարարությունն ինչ-որ կապ ունենար իրականության հետ, միգուցե, պաշտոնական Ստեփանակերտը դրական արձագանքեր: «Բայց  ժամվա ընթացքում պաշտոնական Բաքուն նման հայտարարություն է արել, բայց երկու անգամվա ընթացքում էլ իրականությունը լրիվ տարբեր էր այդ հայտարարություններից: Ադրբեջանը, կատարելով նման հայտարարություններ, շարունակել է կոպտորեն խախտել զինադադարը, նույնիսկ մի շարք հատվածներում փորձ է կատարել ճեղքել Արցախի Հանրապետության պետական սահմանը: Եվ դա մենք որակում ենք որպես սադրիչ գործողություն, ինչ-որ ձևով նաև միջազգային հանրության նկատմամբ հեգնանքի դրոևորում: Որովհետև չի կարելի բացեիբաց նման հայտարարություն անել ու խաբել և՛ միջազգային, և՛ սեփական հանրությանը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» զինատեսակ, Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, որոնք ճշտված չեն: «Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն «Սմերչ» կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը որպես վարձկաններ իր բանակի շարքերում ներգրավել է «Գորշ գայլեր»-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի: Այս ամենը ցույց է տալի ս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի  դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է: «Բայց մեր առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարցկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի: Ըստ ամենայնի, մենք այսօր զոհեր չենք ունեցել: Տեսնենք, ինչպես է զարգանում իրավիճակը, որովհետև թշնամին նույնիսկ գիշերվա ժամերին օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ՝ մթությունը որպես թաքնվելու մի ձև օգտագործելով: Հույս ունենք, որ մենք այլևս զոհեր չենք ունենա»:

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients