Բակո Սահակյանի մոտ քննարկվել է սահմանին տիրող վիճակը. տրվել են հանձնարարություններ
SOCIETYԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին եւ հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



