Իսրայելի Կնեսետի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
SOCIETYԻսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկետվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



