ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում․ ԼՂՀ ՊԲ
SOCIETYԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:
Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 ("Գրադ") տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:
Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ "հակահարձակողական գործողություններ" և "ազատագրված տարածքների ամրապնդում" եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:
ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



