Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Մարտակերտը
SOCIETYԱդրբեջանական զինուժն այս պահի դրությամբ «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը:Այս մասին Մարտակերտ շրջկենտրոնից քիչ առաջ հեռախոսով հայտնեց Ստեփանակերտում գործող «Արցախպրես» լրատվական գործակալության թղթակիցը:
«Արցախպրես»-ի տեղեկացմամբ` թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:
«Բնակիչները ապաստարաններում են, ամբողջությամբ խաթարված է շրջկենտրոնի խաղաղ կյանքը, ադրբեջանական կողմն այս պահին անընդհատ հրետակոծության տակ է պահում Մարտակերտ քաղաքը»,- նշել է «Արցախպրես»-ի թղթակիցը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



