Ո՞րն է ոստիկանի առաքելությունը՝ պաշտպանե՞լ, թե՞ հափշտակել
SOCIETYԵրեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել ոստիկանի կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ոստիկան Աբրահամ Սիմոնյանը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ գիշերվա ժամը 02.00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Կոմիտասի պողոտայի վրա գտնվող Գայանե Հակոբյանին պատկանող «Գայ-Արտ» նորաձևության սրահ եւ կատարել գողություն։ Հատկանշական է, որ այս ոստիկանն է, ով հասարակության պաշտպանի «կոչում» ունի, մարդկանց գողերից ու հանցագործներից պաշտպանելու փոխարեն ինքն էր մետաղական սղոցը ձեռքը վերցրած գնացել նման գիտակցված ու հանցագործ արարքի:
Նշենք, որ ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, որը նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ էլ ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա: Հավելենք նաեւ, որ այս պահին գողություն կատարած ոստիկանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



