Մոդելն ընկել է 10-րդ հարկից՝ փախչելով իրեն բռնաբարել փորձողներից (լուսանկարներ)
SOCIETYՍտամբուլում մահացել է 20-ամյա ուսանողուհի եւ մոդել Գյուլակ Բուրսալին, աղջիկը վայր է ընկել 10-րդ հարկից։ Ոստիկանները պարզել են, որ աղջիկը ցած է ընկել՝ փորձելով փրկվել խմբակային բռնաբարությունից։ 20-ամյա աղջիկը վարձով էր ապրում այդ բնակարանում։ Նրա դուռը թակել է բնակարանի տերն ու ասել, որ իրեր ունի վերցնելու։
Երբ մոդելը բացել է դուռը, տղամարդն ընկերոջ հետ հարձակվել է աղջկա վրա, մերկացրել նրան։ Սակայն աղջկան հաջողվել է դուրս պրծնել նրանց ձեռքից, նա բացել է պատուհանն ու կախվել այնտեղից՝ սպառնալով ինքնասպան լինել, եթե իրեն հանգիստ չթողնեն։ Մինչ ականատեսները ոստիկանություն կզանգեին, աղջիկը պոկվել է ու վայր ընկել։ Այժմ ոստիկանները հետախուզում են հայտարարել հանցագործների նկատմամբ։




Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



