Երիտասարդ, նպատակասլաց և գեղեցիկ. Շուշան Երիցյան
LIFEWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը սիրում է աշխատասեր և նպատակասլաց մարդկանց, իսկ երբ այս հատկությունները բնութագրում են գեղեցիկ երիտասարդ աղջկա՝ առավել ևս:
Երեկ մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի և այսուհետ արդեն բիզնես լեդի Շուշան Երիցյանը Պուշկինի 49 հասցեում բացեց իր սրճարանը:
Լավ երաժշտություն, տրամադրող դիզայն և գինիների լայն տեսականի, ահա այն, ինչ կգտնեք սրճարանում, իսկ Մաֆիա խաղի սիրահարները կարող են իրենց երեկոն անցկացնել սրճարանի ներսում տեղակայված մաֆ-ակումբում:
Wnews.am-ի հետ զրույցում Շուշան Երիցյանը նշեց, որ անձամբ է զբաղվել սրճարանի հետ կապված բոլոր հարցերով՝ սեփական ճաշակով ընտրելով ինտերիերի դիզայնը:
Մենք շնորհավորում ենք Շուշանին և խոստանում հաճախակի հյուրընկալվել հաճելի միջավայրում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



