Մեկ ամիս հետո Գալուստ Սահակյանը կրկին մեկնելու է Գերմանիա՝ ևս մեկ ստուգում անցնելու.«Հրապարակ»
POLITICS«Ապրիլի 4-ին մեկնարկող Աժ քառօրյան կվարի, առավել ստույգ՝ կբացի Գալուստ Սահակյանը, ապա քառօրյայի էստաֆետը կհանձնի Աժ փոխնախագահներին, որպես արձանագրում, որ ինքը լավ է, ամեն ինչ մնացել է ետևում։ Չնայած, մեր տեղեկություններով, մեկ ամիս հետո նա կրկին մեկնելու է Գերմանիա՝ ևս մեկ ստուգում անցնելու։ Ի դեպ, Աժ այգում անվերջ զբոսնող Գրիգորիչը բաց չի թողնում ոտքով քայլելու որևէ հնարավորություն, վերջին շրջանում նա հաճախ է լինում Աժ իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հասկանալու՝ Ընտրական օրենսգիրքն այս քառօրյայի օրակարգ կմտնի՞, թե՞ արտահերթով կքննարկվի։ Ի դեպ, ԸՕ-ի քննարկումը հետաձգելու հանգամանքը ՀՀԿ-ից բացատրեցին այսպես. «Կիսատ հարցերը շատ-շատ են, զուգահեռ քննարկումներ են ընթանում ԵՄ-միջազգային կառույցների հետ՝դոնորական և այլ հարցերով, քաղհասարակության, ընդդիմության հետ, որից հետո նաև նախագահականի հետ համաձայնեցնելու խնդիրներ են առաջանալու, իսկ դրա համար շատ ժամանակ է պետք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



