Ի՞նչն է խանգարում առաջին ժամադրության ժամանակ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մարմնի լեզուն ռոմանտիկ հարցերում կարևոր դեր է խաղում, բայղ ոչ անպայման գլխավոր:
Առաջին ժամադրությունը հաճախ դառնում է վերջինը՝ չնայած հաճելի արտաքինին և ընդհանուր հետաքրքրություններին: Ինչ որ անհասկանալի բան ստիպում է հրաժարվել հարաբերությունների շարունակությունից: Բերկլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանները կարծում են, որ պատճառը կարող է լինել մարմնի հատուկ լեզուն, որը ոչ միշտ ենք գիտակցում, սակայն բավականին լուրջ ազդում է մեր սոցալական կյանքի վրա:
Հետազոտողները վերլուծեցին մոտ 150 տեսաձայնագրություններ, որոնք արվել էին այսպես կոչված speed dates-րի՝ արագ ժամադրությունների ժամանակ, երբ մի քանի տղամարդիկ և կանայք շփվում են հնարավոր զուգընկերոջ հետ մի քանի րոպե, իսկ այնուհետ նստում են հաջորդի կողքը: Եթե այս կարճ րոպեների ընթացքում որևէ մեկին հաջողվում է դուր գալ մյուսին, հետագայում նրանք կարող են արդեն գնալ իսկական ժամադրության, իսկ եթե ոչ՝ ապա ոչ:



