Շագանակագույն աչքերով մարդիկ ունեն ահա ԱՅՍ առանձնահատկությունները
LIFEՇագանակագույն աչքերով մարդիկ ավելի հաճախ են վստահություն ներշնչում առաջին հայացքից, քան կապուտաչյաները։ Այս մասին հայտնմում է RIA Novosti-ն:
Համարվում է, որ դիմագծերի միջոցով շատ բան կարելի է ասել մարդու բնավորության մասին, ընդ որում՝ վստահելի լինելն ու ազնվությունը հաճախ փորձում են գնահատել կզակի ձևով և աչքերի գույնով:
Ըստ ֆիզիոգնոմիստիկայի (դիմագիտություն)՝ գիտելիքների ոչ գիտական, բայց լայն ոլորտի, բաց գույնի աչքեր ունեցող մարդիկ ավելի շուտ ազնիվ են, իսկ մեծ կզակը նշանակում է հաստատուն բնավորություն և ուղղամտություն:
Չեխ գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել ու եզրակացրել, որ շագանակագույն աչքերով մարդիկ առաջին հայացքից կարող են ավելի մեծ վստահություն ներշնչել:
Հետազոտողները կամավորներին համակարգիչների էկրաններին ցուցադրել են կանանց և տղամարդկանց դեմքեր և խնդրել գնահատել, թե որքանով է դեմքերից յուրաքանչյուրը վստահություն ներշնչում: Պարզվել է, որ ավելի մեծ ու կլորավուն դիմագծերով տղամարդկանց դեմքերն ամենից հաճախ են վստահություն ներշնչել: Կանանց դեմքերի դեպքում դա կարևոր չի եղել: Վստահություն ներշնչող դեմքերի ավելի քան 60%-ն ունեցել է շագանակագույն աչքեր:
«Մարդիկ ավելի հակված են վստահելու մուգ գույնի աչքեր ունեցող մարդկանց»,- ասել է հետազոտության ղեկավար Քարել Քլեյզները:



