Երիտասարդությունը պահպանելու և օրգանիզմը թարմացնելու եզակի բաղադրատոմս
LIFETert.am-ը գրում է.
Երիտասարդության բաղադրատոմս
Շատ քչերը գիտեն ծլեցված հունական ընկույզի եզակի բաղադրատոմսի մասին, որի կենսական ուժը 1000 անգամ ավելանում է այն 2 շաբաթ ջրում «ծլեցնելու» արդյունքում:
Պատրաստման համար հարկավոր է 1 կգ չմաքրած հունական ընկույզ լցնել սառը ջրի մեջ և պատուհանագոգի վրա պահել 2 շաբաթ: Երկու օրը մեկ անգամ ջուրը փոխել և օրական 2 անգամ ընկույզները խառնել: 2 շաբաթ հետո նրանք պատրաստ են օգտագործման: Ընկույզը հարկավոր է պահել սառնարանում, նույն ջրի մեջ:
Օրական չափաքանակը համարվում է առավոտյան և երեկոյան 3 հատ մաքրած ընկույզի օգտագործումը:
Այս բաղադրատոմսի օգնությամբ հնարավոր կլինի բջջային մակարդակով թարմացնել ու մաքրել օրգանիզմը, վերականգնել իմունային ու նյարդային համակարգը, մաքրել արյունատար համակարգը և սնուցել օրգանիզմի ոսկրային հյուսվածքները:
Պանկրեատիտի՝ ենթաստամոքսի գեղձի գործունեության խանգարման դեպքում, այն հարկավոր է շատ զգուշորեն օգտագործել:



