«Բորուսիա»-ն Մխիթարյանին առաջարկել է ավելի լավ պայմաններով պայմանագիր
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով gianlucadimarzio.com-ը, դորտմունդյան ակումբը Մխիթարյանին առաջարկել է ավելի լավ պայմաններով պայմանագիր:
Հայազգի կիսապաշտպանի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017 թվականին: Ըստ գործող պայմանագրի՝ 27-ամյա կիսապաշտպանը տարեկան ստանում է 5,5 մլն եվրո աշխատավարձ: Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուս»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Մխիթարյանը դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



