Սաուդյան Արաբիան նավթի հանույթը կսահմանափակի միայն Իրանից հետո
ECONOMICSՍաուդյան Արաբիան պատրաստ Է նավթի հանույթը սահմանափակել միայն այն բանից հետո, երբ համապատասխան միջոցներ ձեռնարկի Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, հայտարարել Է Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը:
Նավթի արդյունահանումը 2016 թվականի հունվարի մակարդակին սառեցնելու հարցը քննարկվելու Է Քատարի մայրաքաղաք Դոհայի հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 17-ին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ նավթ արդյունահանող երկրների մեծամասնությունը հավաստել Է իր մասնակցությունը այդ հանդիպմանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



