«Կեցցե Ֆրանսիան, Կեցցե Ռուսաստանը». Իոսիֆ Կոբզոն
SOCIETYԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հուլիսի 24-ին ֆրանսիական խորհրդարանական պատվիրակության և Ղրիմի դաշնային շրջանի ղեկավարների հանդիպման ժամանակ երգ է կատարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով interfax-russia.ru-ն, նա Ֆրանսիայի ազգային ժողովի անդամների համար կատարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և ֆրանսիական ռազմական օդաչուների ընկերության մասին երգ:
«Ֆրանսիայում գործընկերներիս շրջանում շատ ընկերներ ունեմ: Ելույթներ եմ ունեցել Միրեյ Մաթյեյի, Շառլ Ազնավուրի հետ: Նրանք իմ ընկերներն են, և ոչ մի պատժամիջոց դա չի փոխի»,-նշել է Կոբզոնը:
Երգելն ավարտելուց հետո նա ֆրանսերեն բացականչել է՝ «Կեցցե Ֆրանսիան, Կեցցե Ռուսաստանը»:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



