Ի՞նչ ինքնաթիռներից են օգտվում Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահները
LIFE
Երբ որևէ երկրի ղեկավարը կատարում է պաշտոնական այց մեկ այլ երկրի տարածք, նա օգտագործում է թիվ մեկ բորտը,-հայտնում է Past.am-ը:
Հենց նման կերպ են ամբողջ աշխարհում անվանում օդանավը, որում գտնվում է երկրի առաջին դեմքը: Ավելի հաճախ՝ նրանց տրամադրության տակ են մի քանի օդանավեր՝ կյանքի տարբեր իրավիճակների համար:
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահը օգտագործում է թռիչքի համար AZAL Boeing 767-300 ինքնաթիռը, որը կոչվում է «Բաքու-1»՝ ի պատիվ երկրի մայրաքաղաք Բաքվի: Որպես ռեզերվային օգտագործվում է Airbus A319 «Բաքու-2»-ը:
2014 թվականին պատվիրվել են երկու Airbus A320 ու 1 Airbus A340 ինքնաթիռները: Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է նաև Gulfstream G550-ը: Երկրի ռազմաօդային ուժերը «Ադրբեջանական ավիաուղիներից» վերցրել են մեկ «Տու-154», որը կոչվում է «Ապշերոն»՝ որպես կառավարական ինքնաթիռ:
Գերմանիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թռիչքների համար օգտագործում է 1989 թվականի երկու Airbus A310-304, ինչպես նաև1986 թվականի Canadair CL-600-2A12 Challenger 601: Գերմանիայի կառավարության տրամադրության տակ է նաև երկու Airbus A340-313X VIP («Կոնրադ Ադենաուեր» ու «ԹեոդորՀոյս»).
Հայաստան
Հայաստանի կառավարությունը օգտվում է Airbus A320-ից: Ավելի վաղ օգտագործում էր «Տու-134»
Բելառուս
Belavia ընկերությունը սպասարկում է Boeing 767-300ER (լուսանկար 1), Boeing 737 Business Jet ու Ту-154M (լուսանկար-2) ինքնաթիռները, որոնք նախատեսված են Բելառուսի նախագահի ու վարչապետի համար:
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահական օդային ուժերը 1990-ից մինչ օրս բաղկացած է երկու հատուկ կահավորված Boeing-747-200B (VC-25A) ինքնաթիռներից: Եթե օդանավակայանը չի կարող ընդունել նման մեծ ինքնաթիռ, ինչպիսին է VC-25A-ն, որպես Air Force One է հանդես գալիս Boeing C-32-ը:
Քուվեյթ
Օգտվում են ազգային փոխադրողի՝ Kuwait Airways-ի Airbus A340-542 ինքնաթիռներից:
Ուկրաինա
Պետական «Ուկրաինա» ավիաձեռնարկությունը սպասարկում է երկրի առաջին դեմքերին ու 2015 թվականի դրությամբ ունի իր պարկում 6 ինքնաթիռ ու ուղղաթիռներ: Լուսանկարում՝ Airbus A319-115:
Իրան
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը օգտվում էր Airbus A321-231 ինքնաթիռից:
Ռուսաստան
1996 թվականից հիմնական նախագահական ինքնաթիռը չորսշարժիչանի լայնաֆյուզելյաժ, երկար հեռահարություն ունեցող «Իլ-96-300ՊՈՒ»-ն է՝ ուղևորատար «Իլ-96»-ի զգալի բարեփոխված տարբերակը:
Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նախագահներն օգտագործել են 4 նման ինքնաթիռ: 2003 թվականին կառուցվեց նոր ինքնաթիռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: 2010-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ցանկանում է ընդլայնել նախագահական ինքնաթիռների պարկը ևս երկու նման մոդելների հաշվին, որ կառուցվել են Վորոնեժի ավիագործարանում: Առաջինը պատրաստվեց արդեն 2012-ին, երկրորդը շահագործման հանձնվեց 2014 թվականի հունվարի 30-ին:




















































