Ինչպես վարվել, եթե ստիպված եք նորածնի հետ թռչել ինքնաթիռով
LIFEՀաճախ հանգամանքների բերումով ստիպված ենք լինում նորածին փոքրիկների հետ ճամփորդել ինքնաթիռով։ Իհարկե, խորհուրդ չի տրվում մինչեւ մեկ տարեկան երեխաներին ինքնաթիռով տեղ տանել։ Սակայն եթե նման անհրաժեշտություն կա, պետք է ավելի ուշադիր պատրաստվեք։
Նախապես ճշտեք, թե տվյալ ավիաընկերությունը մանկական զամբյուղ, սայլակ կամ նման բան տրամադրում է, թե ոչ։ Սովորաբար, մեծ մասը տրամադրում է։ Եթե հատուկ սնունդ է ընդունում փոքրիկը, ավիաընկերությանը տեղյակ պահեք, որպեսզի նրանք տրամադրեն։ Ինքնաթիռի պոչին մոտ տեղեր ընտրեք, այստեղ ավելի հարմարավետ է։
Խնդրեք, որպեսզի միջանցքին մոտ նստատեղին նստեք, որպեսզի եթե երեխան լացի կամ տակդիրը փոխելու կարիք լինի, հեշտ դուրս գաք։ Թռիչքից առաջ փոխեք երեխայի տակդիրը, իսկ հետո ինքնաթիռի զուգարանում սովորաբար համապատասխան սեղաններ լինում են՝ փոխելու համար։
Ինքնաթիռի բարձրանալու եւ իջնելու պահերին երեխայի ականջները կարող են ցավել, քիթը փակվի, հատուկ կաթիլներ ունեցեք։ Թռիչքից առաջ փոքրիկին թեթեւ կերակրեք, ընթացքում՝ նույնպես, ավելի շատ ջուր տվեք։ Թռիչքի ժամանակ փոքրիկի ոտքերը կարող են ուռչել, ավելի լավ կլինի, որպեսզի ընթացքում հանեք կոշիկները։
Պատրաստեց Past.am-ը։



